SpaceX ամերիկյան ընկերությունն ԱՄՆ-ի հետախուզական վարչության պատվերով առաջին անգամ արձակել է Falcon 9 հրթիռը՝ հետախուզական արբանյակով: Այս մասին ընկերությունը գրել է Twitter-ում:
Հրթիռի առաջին աստիճանը հաջողությամբ արձակվել է և վերադարձել է Երկիր՝ վայրէջք կատարելով LZ-1 գոտում:
Falcon 9-ի մեկնարկը տրվել է LC-39 համալիրից՝ Քենեդու տիեզերական կենտրոնի տարածքից:








































