Monday, 22 06 2026
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել

«Փակ շուկայի» դեպքում կատարվել է հանցագործություն. Վարդան Հակոբյան (տեսանյութ)

Այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խումբը նամակ ուղարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պարզելու, թե ինչ են արել վերոնշյալ կառույցները՝ կանխելու համար Փակ շուկայի ճարտարապետական աղավաղումները: Նրանք պահանջում են այս ուղղությամբ կատարված աշխատանքների հրապարակային հաշվետվություն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նշեց, որ պետք է վերոնշյալ մարմինները հաշվետվություն տան, թե ինչ են արել այսքան ժամանակ ապօրինի շինարարությունը, շուկայի աղավաղումը կանխարգելելու համար, քանի որ բազմիցս ահազանգեր են եղել:

«Քանի դեռ չի հայտարարվել, որ մեր հանրապետությունը հանրապետություն չէ, մենք հույս ունենք՝ հանրապետության գործող օրենքների շրջանակում խնդիրը լուծում կստանա, երբ կհայտարարվի, որ մենք այլևս հանրապետություն չենք, այլ խանություն ենք, այն ժամանակ այլ քայլերի մասին կմտածենք, որոնց միջոցով հնարավոր է՝ շուկան կվերադարձնենք նախկին տեսքին»,- ասաց նա:

Հարցին՝ երբ շուկան ամբողջովին քանդվում էր, ներսում չկային տարրական պայմաններ և վխտում էին առնետները, ինչո՞ւ չբարձրաձայնեցին խնդիրը, և նման նախաձեռնություն չստեղծվեց, Վարդան Հակոբյանը ասաց, որ բազմիցս բոլոր մակարդակներում ասվել է, որ շուկան մնալու է իր նախկին տեսքով, և վստահ էին, որ չի աղավաղվի հուշարձանը, բայց երբ տեսանք՝ ինչպես է աղավաղվում, հանրությունը օրենքի շրջանակներում որոշեց նախաձեռնել այս հարցը:

Նրա խոսքով՝ սա ընդդիմություն-իշխանություն կռիվ չէ, այլ սա հասարակություն է, որը մտահոգված է իր ճարտարապետական և մշակութային դեմքի պահպանմամբ, իսկ մյուս կողմից կառուցապատողն է և շինարարը, որի մոտ չեն աշխատում օրենքները: Նրա դիտարկմամբ՝ կատարվել է հանցագործություն:

Նա նշեց, որ Փակ շուկայի շուրջ ակցիաները կշարունակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում