ԱՄՆ-ում հայտարարվել է Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր ռազմավարության մասին։ Երկիրը կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի հանդեպ և կակտիվացնի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Փխենյանի կողմից իր միջուկային և հրթիռային ծրագրերի իրագործման դադարեցմանը։
Արտակարգ հանդիպմանը, որը կայացել է Սպիտակ տանը, մասնակցել են Սենատի բոլոր 100 անդաները, ինչպես նաև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։
Հանդիպման ժամանակ սենատորներին հայտնել են Հյուսիսային Կորեայի կողմից եկող իրական սպառնալիքի մասին։
ԱՄՆ նախագահի մոտեցումն ուղղված է Հյուսիսային Կորեայի վրա ճնշման ուժեղացմանը՝ ստիպելու նրան հրաժարվել միջուկային և հրթիռային ծրագրերից, ինչպես նաև դաշնակիցների ու տարածաշրջանային գործընկերների հետ դիվանագիտական միջոցառումների կիրառմանը՝ ասվում է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի համատեղ հայտարարությունում։
Նշվում է, որ Վաշինգոնն այդպիսով փորձում է Հյուսիսային Կորեային վերադարձնել երկխոսության։








































