Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Հնարավոր է` ԵՄ-ն դադարեցնի Փաստաբանական դպրոցի ֆինանսավորումը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների համար բավական լայն հնարավորություններ են բացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նկատեց, որ այսպիսով Հայաստանում գործող տնտեսվարող սուբյեկտների շահագրգռվածություն կառաջանա, ոչ թե սփյուռքահայ, քանի որ վերջիններս, գումար ներդնելով` ակնկալում են Հայաստանից լուրջ եկամուտներ ստանալ:

«Հարց է առաջանում` որքանո՞վ է ազատական լինելու շուկան, այստեղ առաջինը կշահեն Հայաստանում աշխատող տնտեսվարող սուբյեկտները, երկրորդ՝ սփյուռքահայ այն ներդրողները, ովքեր ակնկալում են ՌԴ-ի հետ լուրջ համագործակցություն ձևավորել: Միաժամանակ կավելանա ներդրողների թիվը, քանի որ փաստորեն շուկան ընդարձակում ենք, իսկ պետության ներսում շուկա չկա, որ սպառեն իրենց արտադրանքը»,- ասաց նա:

Բաղդասարյանը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցումը նաև տնտեսվարող սուբյեկտների շահերն է շոշափում: Նրա խոսքերով` այս անդամակցումից լուրջ կշահի փաստաբանական ինստիտուտը: «Մենք արդեն որոշ պայմանագրեր ենք ստորագրել, որի շրջանակներում այն պետություններում, որոնք Մաքսային միության կազմում են, փաստաբաններն առանց խնդրի հնարավորություն կունենան գնալ և իրենց շահերը ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունում և այլ պետություններում»,- ասաց նա:

Բաղդասարյանը, ով նաև Փաստաբանական դպրոցի տնօրենն է, անդրադարձավ Հայաստանում գործող` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կառույցներին: Նա նկատեց, որ այստեղ կա քաղաքական խնդիր. հնարավոր տարբերակ է՝ ԵՄ-ն դադարեցնի ֆինանսավորումը: «Արդեն մի տարի է` ԵՄ-ն պիտի մեզ ֆինանսավորում տրամադրի։ Այն ժամանակ դեռ այս հարցով որևէ քննարկում չկար, սակայն մեզ մոտ խնդիր է ծագել` մեկ տարի է` մեր ֆինանսավորման գործընթացը ձգձգվում է: Դրամաշնորհային ծրագիր պիտի ներկայացվեր, որը նաև Փաստաբանական դպրոցի համար է, սակայն արդեն մեկ տարի է, այն չի կատարվում»,- ասաց նա` նշելով, որ ավելի մեծ հեռանկարներ կարող են բացվել Ռուսաստանի հետ, քան ԵՄ-ին միանալու դեպքում:

Բաղդասարյանը նշեց, որ եվրոպական կառույցներում իրենք քաղաքականությունը շարունակում են պահպանել. Փաստաբանական դպրոցում, օրինակ, ԵՄ-ի դրոշը դրած է, քանի որ իրենք հիմնական գումարը՝ չորս միլիոնը, ստացել են ԵՄ-ից: «Այնուամենայնիվ, հիմա, երբ երկրորդ գումարը պիտի հատկացներ, չի հատկացրել, սակայն կարծում եմ նա` անկախ մեր անդամագրվելու հանգամանքից՝ ֆինանսավորումը դադարեցնելու էր: Նրանք բավական բյուրոկրատական մարմին են, շատ դժվար են աշխատում, և դրա պատճառով մեր դրամաշնորհների տրամադրումը տևում է տարիուկես»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում