Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին իր երիտասարդական գեղեցկությունը հնարավորինս երկար պահպանելու նպատակով օգտագործում էր ավանակի կաթը։ Սակայն այսօր, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, էշի կաթը կարող է օգտակար լինել ավելորդ քաշից ազատվելու և սրտի հիվանդությունները կանխարգելելու համար։
Հետազոտությունն անցկացրել են Նեապոլի համալսարանի գիտնականները՝ համեմատելով էշի և կովի կաթի օգտակարությունը դիետայի տեսանկյունից։ Նրանք բացահայտել են, որ էշի կաթն ավելի քիչ ճարպեր է պարունակում և ավելի սննդարար է, քան կովինը։ Բացի այդ, էշի կաթը պարունակում է ճարպաթթուներ՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։