Պետական գույքի օգտագործման HRADF հիմնադրամը հաղորդել է, որ երեք ընկերությունների կոնսորցիումը Սալոնիկի նավահանգստի 67% մասնաբաժնի համար առաջարկել է 231,926 մլն. եվրո`հաղթելով մինչև 2051թվականը նավահանգստի կոնցեսիայի միջազգային մրցույթում, հայտնում է RIA Novwst-ն:
Կոնսորցիումում մտել են Deutsche Invest Equity Partners GmbH, Belterra Investments LTD և Terminal Link SAS ընկերությունները: Հիմնադրամում ճշտել են, որ պայմանագրի ընդհանուր արժեքը 1.1 միլիարդ եվրո է:
Այդ գումարը, բացի 231.926 միլիոն եվրո վճարից, ներառում է 180 միլիոնի պարտադիր ներդրումներ հաջորդ 7 տարիների ընթացքում, և հունական պետության համար սպասվող ավելի քան 170 միլիոն եվրո ընդհանուր եկամուտ:








































