Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հան Սոնգ Ռյուլը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խոսքերին որպես պատասխան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի միջուկային հրթիռների փորձարկումները, չնայած միջազգային դատապարտմանը և ԱՄՆ-ի հետ ռազմական լարվածության ուժեղացմանը: Նա նշել է, որ իրենք թեստավորում կանցկացնեն ամեն շաբաթ: Նրա խոսքերը մեջբերում է BBC-ն:
«Մենք կանցկացնենք մեծ հրթիռային փորձարկումներ` շաբաթական, ամսական և տարեկան հիմունքով»,- ասել է Հան Սոնգ Ռյուլը: Նա ավելացրել է, որ պատերազմ կարող է սկսվել, եթե ԱՄՆ-ը ձեռնարկի ռազմական միջոցներ:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային Կորեա այցի ընթացքում նոր սադրանքների դեպքում Հյուսիսային Կորեաին սպառնացել է «պատժիչ գործողություններով»:










































