Հյուսիսային Կորեան մեծ հավանականությամբ արձակել է ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, սակայն դրա տիպը դեռ պարզվում է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:
Մեկ ուրիշ պաշտոնյա ԱՄՆ-ում գործակալությանը հայտնել է, որ անհաջող արձակումը գետնից է իրականացվել:
Հյուսիային Կորեան կիրակի փորձել է հերթական հրթիռը փորձարկել, բայց անհաջող:
ԱՄՆ զինված ուժերն արձանագրել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը, RIA Novosti-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Լաուրա Սիլը՝ հավելելով, որ «հրթիռը գործնականում անմիջապես պայթել է»:










































