Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը հայտարարել է հանրապետությունում Զատկի տոնական օրերին զանգվածային կուտակման վայրերում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նախարարը համապատասխան ուղերձ է հղել դեպարտամենտների ղեկավարներին, որոնցում նշել է մինչև ապրիլի 18-ը հանրապետությունում անվտանգության բարձր միջոցառումների ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ այդ ընթացքում Ֆրանսիայում ծրագրված են բազմաթիվ տոնական միջոցառումներ, որոնք կարող են թիրախ դառնալ ահաբեկիչների համար։
«Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանումը մեր երկրից պահանջում է մեծ զգոնություն մարդկանց կուտակման վայրերում, հատկապես կրոնական պաշտամունքի վայրերում»,-ասվում է նախարարի ուղերձում։









































