Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի նախօրեին Կոլիզեումի պատերի մոտ գլխավորել է Խաչելության ուղու երթը։
Նշվում է, որ երթն արդեն 40 տարի անցկացվում է հնագույն կրկեսի մոտ, Ավագ ուրբաթ։
Երթի մասնակիցները հին հռոմեական ամֆիթատրոնի շուրջ արել են 14 դադար՝ հենց այնքան, որքան Հիսուսն է արել Գողգոթա բարձրանալիս։
Ավանդական երթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը պատմել է ներգաղթյալների, ռասիզմի զոհերի և հալածվող քրիստոնյաների տառապանքների մասին։
«Քրիստո՛ս, մեր միակ փրկիչ, մենք այս տարի դիմում ենք քեզ՝ամոթից հայացքն իջեցրած»,-ասել է նա աղոթքի ժամանակ։ Այս մասին փոխանցում է AFP-ն։
Նա իր խոսքում հիշատակել է երեխաների նկատմամբ բռնության սկանդալների մասին, որոնք վերջին տարիներին ցնցել են կաթոլիկությունը՝ անվանելով այն «բոլոր ժամանակների մեծագույն ամոթ»։









































