Իտալիայի Վիեստե քաղաքում արտասովոր սրճարան է բացվել: Այնտեղ շների համար պաղպաղակ են մատուցում՝ տեղեկացնում է AFP-ն:
Նախագծի հեղինակները Gelateria Maggiore հրուշակեղենի արտադրամասը և շների ապաստարանն են: Պաղպաղակը մարդկանց համար նախատեսվածից ավելի թանկ արժե. բացման օրը սրճարանն այն անվճար է հյուրասիրել:
Նշվում է, որ անուշեղենը շաքար չի պարունակում և շատ է դուր գալիս չորքոտանի այցելուներին:


















































