Եթե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը և կառույցի մի քանի այլ առաջատար աշխատակիցներ մուտք գործեն Թուրքիայի տարածք, նրանք կձերբակալվեն: Այս մասին հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը:
Ստամբուլի դատախազությունը նրանց մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու և 2016թ. հուլիսի 15-ին հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ:
Մեղադրյալների թվում է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան ԱՄՆ 17 նախկին և գործող պաշտոնյաների դեմ համանման մեղադրանք է առաջադրել:









































