Վրաստանի կառավարությունն իր քաղաքացիների տվյալները մաքրելու համար որոշել է համաներում շնորհել կեղծ փաստաթղթերի տերերին:
Վրաստանի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որը համաներում է նախատեսում փաստաթղթեր կեղծողների համար, ուրբաթ օրը տեղեկացրել է երկրի արդարադատության նախարարությունը:
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքերով՝ Արդարադատության նախարարությունը պատրաստել է այս օրինագիծը, որպեսզի քաղաքացիների տվյալների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանա, իսկ կեղծ փաստաթղթերի տերերին հնարավորություն տրվի ճիշտ տվյալներով նոր փաստաթղթեր ձեռք բերել՝ նախկին կեղծիքի համար պատասխանատվություն չկրելով, փոխանցում է Интерфакс-ը:
Համաներումից օգտվելու համար կեղծ փաստաթղթեր ունեցող քաղաքացիները մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը պետք է դիմեն Վրաստանի արդարադատության նախարարության համապատասխան գործակալությանը կամ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին: Մոտակա օրերին այս օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:









































