Նորամուծությունները, որ ապրիլի 2-ին կիրառվեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կիրառվելու են նաև Երևանի ավագանու ընտրություններում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ օրենքով նախատեսված է, որ գրանցման սարքերը կիրառվեն նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
«ՏԻՄ ընտրությունների հետ կապված, օրենքով ամրագրված է, որ մինչև այս տարվա աշուն, կարող են իրականացվել հին օրենսգրքի կանոնակարգով: Հետագա բոլոր ընտրական գործընթացները իրականացվելու են այդ տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դրանք միանշանակ կիրառվելու են: Այսօր արդեն իրականացվում են աշխատանքներ, որպեսզի տեսանկարահանող սարքերի օգնությամբ ուղիղ հեռարձակում ապահովվի: ԿԸՀ-ն կիրականացնի նաև ստորագրված ցուցակների հրապարակում»- նշեց ԿԸՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































