Մեծ Բրիտանիայում կոլեկցիոներ Նիկ Միդը ոսկու ձուլակտորներ է գտել eBay-ից գնված հին, խորհրդային Т-54 տանկի վառելիքի բաքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Միդը, ում հավաքածուն կազմված է մարտական տեխնիկայի 150 նմուշից, ձեռք է բերել տանկը մոտ 37 հազար դոլարով։
Երբ նա մեխանիկի հետ ուսումնասիրել է մարտական մեքենան՝ համոզվելու համար, որ ներսում զինամթերք չի մնացել, վառելիքի բաքում նրանք հայտնաբերել են ոսկու 5 ձուլակտոր։ Նախնական գնահատականով՝ դրանց արժեքը գերազանցում է 2.5 մլն դոլարը։
Միդը կարծում է, որ ոսկին բաքում թաքցրել էին իրաքցի զինվորականները, ովքեր 1990-91 թթ Պարսից ծոցում պատերազմի ժամանակ Քուվեյթում զբաղվել են թալանով։ Այնուհետև տանկը զավթվել է և հայտնվել Մեծ Բրտանիայում։
Հայտնաբերվածի մասին տղամարդիկ հայտնել են ոստիկանությանը։
«Նույնիսկ եթե նրանք ինձ չվերադարձնեն ոսկին, տանկը միևնույնն է՝ ինձ կմնա»,-լավատեսորեն նշել է կոլեկցիոները։









































