ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է, որ ռազմական և տնտեսական միությունների ստեղծելով՝ ինքը ձգտելու է եկիրն ուժեղացնել, քանի որ ուժեղ Ամերիկան աշխարհի բարօրության երաշխիքն է՝ գրում է Reuters-ը:
«Թե տնտեսական, թե ռազմական հարցերում մենք հասկանում ենք, որ ուժեղ Ամերիկան ողջ աշխարհի շահերից է բխում: Հենց դրա համար էլ այդքան կարևոր է, որ միջազգային գործընկերության ուժեղացմամբ մենք երաշխավորենք, որ դրանք շոշափելի արդյունք արձանագրեն»,- ասել է նա:







































