«ժողովուրդն ինքն իրեն խայթեց: Այս արդյունքները մի քիչ կանխատեսելի էին, բայց որ այս աստիճանի անարդարություն կլիներ, չէի պատկերացնում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով՝ ժողովուրդը ոչ միայն վաճառվեց, այլ ավելի բարդ խարդավաքներ կային՝ սարքավորումների միջոցով, կրկնաքվեարկությունների, կարուսելի… «Եթե միայն փողով լիներ, ՀՀԿ-ն կպարտվեր: Այդ օրը մեր ժողովուրդը զբաղված էր անարդարությամբ՝ անմիտ կերպով ինքն իրեն և իր ապագային դավաճանելով»:
Մուշեղ Սաղաթելյանի խոսքով՝ ընտրությունների օրը Շիրակ աշխարհի լրագրողները գոյություն չունեին, «Երևանից ավելի շատ լրագրողներ էին եկել: Պարզ երևում էր, որ ինչ-որ սատանա Գյումրվա լրագրողներին արգելել է այդ օրն աշխատել: Բացի դրանից՝ ամեն ընտարտեղամասում 10-ից ավելի դիտորդներ ու վստահված անձինք կային և խոնրահ գառնուկի նման նայում էին այդ անարդարություններին»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքից Վ. Գրիգորյանը և Վ. Ղուկասյանը ևս ընտրակաշառք են բաժանել, Մ. Սաղաթելյանը նշեց. «Վարդան Ղուկասյանը սիրում է ասել, որ Աստված ամեն մեկին իր սխալների համար պատժելու է, հիմա ես եմ կրկնում՝ Աստված ամեն մեկի սխալի համար իր սխալի չափով է պատժելու»:
Մ. Սաղաթելյանի կարծիքով՝ «Ելք» դաշինքին սատարում է Միքայել Մինասյանը, իսկ ՕՐՕ դաշինքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով ՕՐՕ-ի տապալմանը՝ նա նշեց. «Ռոբերտն ու Սերժը Մոսկվայից թույլտվություն են ստեցել և իրար են բոքսում, և Սերժը Ռոբերտին նոկաուտի ենթարկեց»:
Ազատամարտիկի համար նոր Ազգային ժողովի պատկերը դրական փոփոխությունների հույս չի ներշնչում:
Ադրադառնալով հարցին, թե արդյոք ժողովրդական նոր ընդվզումը բացառելի է առաջիկա տարիներին, թե ոչ, ազատամարտիկը նշեց. «Ո՞նց կարող է չմբոստանալ հայի ոգին, էս մի քանի օրն անցնի, էս կաշառված փողերը ծախսեն, տեսեք ոնց են ըմբոստանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































