Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «տեխնիկապես հնարավոր է»

Արդեն երրորդ օրն է՝ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո, Երևանում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե արդյոք հնարավոր է միաժամանակ միանալ և՛ Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանը, և Եվրամիության առաջարկած Ասոցացման համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն։ 

Պաշտոնական Երևանը պնդում է, թե ըստ էության, հրաժարվում է միայն Եվրոպայի առաջարկած ազատ առևտրի գոտուց, սակայն օրակարգում է պահում Ասոցացման համաձայնագիրն ու Բրյուսելի հետ քաղաքական երկխոսությունը: Իսկ ի՞նչ տեսք ու հետևանք կունենա այս ընտրությունը իրական կյանքում. «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը փորձել է պաշտոնյաներից ու փորձագետներից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք նման գործարք Հայաստանի և Եվրամիության միջև, և ի՞նչ կշահի կամ կկորցնի հայ ժողովուրդը դրա արդյունքում:

«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստել է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:

«Թեպետ և ազատ առևտրի շուրջ պայմանագիրը Ասոցացման համաձայնագրի առանձին մաս է, այդուամենայնիվ, դրա՝ առևտրի ոլորտին վերաբերող դրույթները տարածվում են ողջ փաստաթղթի վրա: Սա գործնականում նշանակում է, որ ազատ առևտրի մասը հանելու դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել Ասոցացման համաձայնագրի՝ մոտ 1000 էջ կազմող տեքստն ու դուրս թողնել առևտրին վերաբերող բոլոր դրույթները»,- ասել է Յոզվյակը:

Իսկ ի՞նչ կունենա Հայաստանը այս երկու փաստաթղթերը տարանջատելու դեպքում՝ հարցին «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող փորձագետը պատասխանել է.- «Արդյունքում կմնա շատ լղոզված մի տեքստ, որը շատ առումներով ավելի սիմվոլիկ, քան գործնական նշանակություն կունենա: Երկկողմ առևտրի վերաբերող մասը համաձայնագրի անկյունաքարն էր, որը հնարավորություն էր տալիս հայաստանյան ապրանքներին ազատորեն մտնել եվրոպական կես միլիարդ սպառողներ ունեցող շուկա, բացի այդ, համաձայնությունը երաշխավորում էր, որ Հայաստանում արտադրված ապրանքներն այդուհետ պետք է համապատասխանեցվեին եվրոպակական խիստ չափանիշներին ու նորմերին: Եթե այս ամենը դուրս է մնում բանակցություններից, ապա սեղանին մնում է շատ ավելի անորոշ բնույթի մի քաղաքական փաստաթուղթ»։

Ընդ որում, վերջինիս խոսքով, Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը ոչ միայն կկորցնի ԵՄ-ի հետ տնտեսական կապերը սերտացնելու հնարավորությունը, այլև կթուլացնի հետագա քաղաքական համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

«Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է չորս գլուխներից, վերջինը վերաբերում է հայաստանյան և եվրոպական օրենքների համապատասխանեցմանը: Ակնհայտ է, որ միանալով Մաքսային միությանը, Հայաստանը ստիպված կլինի համապատասխանել քաղաքական ա՛յդ ակումբի կանոններին ու չափանիշներին, որոնք կարող են էականորեն տարբերվել ԵՄ-ի դրույթներից: Հայաստանը, ըստ էության, կարող է համագործակցել Բրյուսելի հետ արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն, կշարունակի կախված մնալ Մոսկվայից անվտանգության ոլորտում, և որ ամենակարևորն է՝ բանակցություններից մեխանիկորեն դուրս կմնա այնքան ցանկալի դրույթը, որը խոստանում էր Հայաստանի քաղաքացիներին ապագայում, ինչ-որ պահի, հնարավորություն տալ Եվրամիություն մտնել առանց վիզային ռեժիմի»:

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նաև փաստել է, որ Եվրամիությունը մինչ օրս Ասոցացման համաձայնագրեր է կնքել մոտ երկու տասնյակ պետությունների հետ, չորս տարուց ավելի է՝ այս հարցով բանակցում է նաև նախկին Խորհրդային Միության երկրների հետ: Ողջ այդ ընթացքում, սակայն, երբևէ չի եղել որևէ դեպք, երբ ԵՄ-ի հետ բանակցող երկիրը փաստաթղթի նախաստորագրումից առաջ 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումը:

Ի՞նչ արձագանք կարող ենք ակնկալել Բրյուսելից. Յոզվյակը ասում է՝ չի բացառվում, որ ԵՄ-ն, այդուամենայնիվ, ընդունի այս տարբերակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրյուսելից առայժմ զգուշավոր հայտարարություններ են հնչում Հայաստանի որոշումը հրապարակավ քննադատելու փոխարեն: Հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն առայժմ փորձում է հասկանալ՝ ի՞նչ է մտադիր անել պաշտոնական Երևանը, և ակնկալվում է, որ այս հարցը կքննարկի Հայաստանի արտգործնախարարի հետ, ով այսօր ժամանել է Բրյուսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում