Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Ամենամեծ պարտվողը Տեր-Պետրոսյանը եղավ, նա և իր գաղափարներն այլևս վերջացած են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

Պարոն Մինասյան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և միջազգային մի շարք կազմակերպություններ ընդհանուր առմամբ դրական են գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Արդյոք համատարած ընտրախախտումները թույլ տալի՞ս են  այս ընտրությունները առաջընթաց համարել։ Ինչպե՞ս ընդհանուր առմամբ կմեկնաբանեք առկա պատկերը։

– Մի քանի բան կուզենայի առանձնացնել. առաջին հերթին՝ մասնակցության չափը, 60 տոկոսը նշանակում է, որ կա հուսախաբություն, անտարբերություն, և վերնախավի, քաղաքական ուժերի ու հասարակության միջև եղած կապը կտրված է։ Իշխանությունները և քաղաքական ուժերը ստիպված են լինելու շտկել այդ իրավիճակը։

Երկրորդ՝ նույնիսկ  եթե կային խախտումներ, իրականություն է, որ այս ընտրություններն ավելի լավ էին կազմակերպված, քան  նախորդները։ Ուստի ԵՄ-ն, Միացյալ Նահանգները գոհ մնացին արդյունքներից՝ տեխնիկական առումով լավ կազմակերպված ընտրություններ էին։ Խախտումներ, իհարկե, եղել են, բայց հիմնականում ընտրություններից առաջ։ Թե՛ Հանրապետական կուսակցությունը և թե ՛ «Ծառուկյան» դաշինքն իրենց ներդրումն ունեն այդ խախտումների մեջ, այսինքն՝ միայն իշխանական ուժերը չեն պատասխանատու այդ խախտումների համար։ Այդ խախտումները այնքան մեծ չէին քանակով, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ։

Եվ երրորդ կետն այն է, որ  ընտրություններն ավելի լավ կազմակերպված էին, համենայնդեպս՝ այնքանով, որքանով ուսումնասիրել են ամերիկացիներն ու եվրոպացիները՝ պետք է ասենք, որ իշխանություններն ուրիշ ճար չունեին, նրանք ստիպված էին ավելի լավ կազմակերպել այդ ընտրությունները։ Քանի որ Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ պետք է իրավիճակը փոխվի, բարելավվի՝ այդ գործընթացի մեջ կար ընտրության կետը, որպեսզի ավելի լավ կազմակերպվի, և Հայաստանն ավելի վստահելի ներկայացվի աշխարհին: Փաստ է, որ գոնե տեխնիկական առումով ավելի  շտկված ընտրություններ էին։

Դուք էլ ասացիք, որ խախտումները հիմնականում եղել են ընտրություններից առաջ։ Արդյոք համատարած ընտրակաշառքի բաժանման պարագայում մենք կարո՞ղ ենք այս ընտրությունները մեկ քայլ առաջ համարել միայն նրա համար, որ տեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել։ Չէ՞ որ ընտրությունների արդյունքների վրա գումարն էական ազդեցություն է թողել։

– Ընդհանուր տեսություն պետք է ունենալ: Եվ կարևոր է, որ այս գործընթացը, որ կա Հայաստանում անկախությունից ի վեր, վերջանա: Ես ուրախ եմ, որ գոնե դա վերջացել է։ Այո՛, խախտումներ եղել են, դա սխալ է, պետք է կարողանալ դա էլ վերացնել։ Ես պարզապես կարծում եմ, որ այս անգամ այդքան մեծ խախտումներ չեն եղել։ Ես իրատես եմ և փոքր հույս ունեմ, որ ժողովրդի ու իշխանությունների միջև եղած կապը կվերականգնվի։

Իսկ առկա պատկերը՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴն և «Ելքը» Ձեզ փոփոխությունների հույս ներշնչո՞ւմ են, թե՞ կտեսնենք այն, ինչ նախորդ տարիների ընթացքում՝ այլ անվանումներով։

– Առաջինը՝ սպասելի էր, որ Հանրապետական կուսակցությունը կհաղթի, և «Ծառուկյան» դաշինքը երկրորդ տեղը կզբաղեցնի, որովհետև բոլոր սոցհարցումները, ուսումնասիրությունները հենց դա էին վկայում։ ՀՀԿ-ն առաջ բերեց նոր երիտասարդ դեմքերի՝ Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան կամ վարչապետ, որ մեծ հեղինակություն ունի․ սա խելոք մարտավարական քայլ էր։ Հանրապետական կուսակցության հաղթանակը հիմնականում այդ երեք անձերի շնորհիվ է և ոչ՝ Սերժ Սարգսյանի կամ Հանրապետական կուսակցության։ Այն, որ Ծառուկյանն այլևս ընդդիմադիր է, բավականին հետաքրիքր արդյունք գրանցեց, բայց իմ կարծիքով՝ այդ դաշինքը հին, օլիգարխների սիստեմ է ներկայացնում՝ Աբրահամյան, Ծառուկյան։ Ես որևէ նորություն չեմ տեսնում։  «Ելք»-ը ինձ համար մեծ անակնկալ էր, վերջիվերջո՝ նոր դաշինք, նոր կուսակցություններ, կան նոր դեմքեր, նոր պատգամավորներ են լինելու, դա լավ է, հույս  է ներշնչում, որ ընդդիմությունը խորհրդարանում դրական գործունեություն կծավալի։ Հավանական է, որ Դաշնակցությունը կշարունակի կոալիցիոն կառավարությունը Հանրապետական կուսակցության հետ, նույնիսկ այն, որ ՀՀԿ-ն կարող է  միայնակ կառավարություն ձևավորել, բայց ունի Դաշնակցության կարիքը գլխավորապես Սփյուռքի հետ հարաբերությունների համար։ Դաշնակցությունը այն միակ ուժն է, որ ներկայություն ունի թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում։ Սա Դաշնակցության  համար կարևոր է՝ նոր համահայկական քաղաքական  մշակույթ ստեղծելու համար։ Բայց այս ընտրությունների ամենամեծ պարտվող ուժը Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Իսկ ինչո՞ւ պարտվեց, որովհետև հասարակությունը մերժե՞ց տարածքային փոխզիջումներով Արցախյան հարցի կարգավորումը։

– Այո, մերժեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջացած մարդ է, իր գաղափարներն արդեն ոչ ոք չի լսում։ Այդ մարդը կարծում է, որ Հայաստանը գտնվում է տակավին 1997 թվականում, և այդ փոքր արդյունքը հավաքելով՝ պարզ դարձավ, որ ոչ միայն իր հեղինակությունն է  ընկել, այլև գաղափարները։ Մեկ ուրիշ պարտվողներն էլ Օհանյանը, Րաֆֆին և Օսկանյանն են։ Իրենց արդյունքը փոքր է, որովհետև հին սերունդը տեղ չունի։ Րաֆֆին, Օսկանյանը  և  Օհանյանը հին սերունդն են ներկայացնում։ Ես չեմ ասում, թե անկարող են, իհարկե՝ նրանք կարող մարդիկ են, բայց ընտրապայքարի իրենց ռազմավարությունը չհաջողվեց, որովհետև վերջին  վայրկյանին շրջվեց։ Սա նշանակում է, որ Հայաստանում սերնդափոխություն է իրականացվում։ Ես չեմ ասում, թե մենք այդ անձերի կարիքը չունենք, բայց գուցե այլ տիրույթում։

Նորից վերադառնալով առաջին հարցին՝ Արևմուտքի կողմից ընտրությունների արդյունքների լեգիտիմացումը արդյոք պայմանավորված չէ՞ նաև առաջիկայում ստորագրվելիք ՀՀԵՄ  փաստաթղթի հետ։

– Այո, վստահաբար։ Իշխանությունների կողմից մարտավարական լավ քայլ էր, որ ընտրություններից առաջ իշխանությունները նախաստորագրեցին փաստաթուղթը։ Ուրիշ հարց էլ կա. այն, որ Արևմուտքը գոհ մնաց ընտրություններից հիմա  քաջալերելու այսօրվա իշխանություններին Ղարաբաղի հարցում։ Այն, որ ՀՀԿ-ն հաղթեց՝ նշանակում է, որ ժողովուրդը պատրաստ է բանակցություններին, բայց ոչ զիջողական կեցվածքով։

Ինչո՞ւ, իշխանություններն ինչոր մեկից պակա՞ս զիջող են։ Ժամանակին Կազանի փաստաթղթին են համաձայնել, հիմա Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցում։

– Այո, ճիշտ եք: Բայց երկու կարևոր հարց կա այստեղ: Հայաստանում տարբեր կարծիքներ կան Արցախի վերաբերյալ: «Ոչ մի թիզ հող»-ը՝ մի կողմից, տերպետրոսյանական կարծիքը՝ մյուս կողմից:

Երկրորդ՝ Մադրիդյան սկզբունքները պարզապես սկզբունքներ են, բայց գործի մեջ այլ հանգրվան կա։ Մինչև Ադրբեջանի իշխանությունները չորդեգրեն զիջումների քաղաքականություն, անկարելի է խոսել դրական արդյունքների կամ գործընթացի առաջընթացի մասին։ Թող իրենց բառապաշարում ունենան այդ զիջում բառը՝ նոր կխոսենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում