Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում լինգաֆոնային լսարան է բացվել

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ ապրիլի 5-ին բացվել է լինգաֆոնային լսարան: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Լսարանի` անհրաժեշտ սարքավորումներով կահավորումը և ծրագրային ապահովման ձեռք բերման միջոցները հատկացվել են Մարգարիտա Բորովլյովա-Ղուշչյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր Ռուդոլֆ Ղուշչյանի, ով երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական և առևտրական ներկայացուցչություններում։

Լսարանը հագեցած է գերժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրային լուծումներով, որոնք հնարավորություն են ընձեռում նորագույն մեթոդների կիրառմամբ իրականացնել տարբեր օտար լեզուների արդյունավետ ուսուցում։ Լսարանը նախատեսված է օգտագործել ինչպես Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, այնպես էլ վերապատրաստման ծրագրերին մասնակցող պաշտոնյաների համար։

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը երախտագիտություն հայտնեց Ռուդոլֆ Ղուշչյանի ընտանիքին՝ Դիվանագիտական դպրոցին աջակցելու համար՝ շեշտելով, որ լսարանը ավելացնում է դպրոցի կարողությունները և զգալիորեն կնպաստի կրթական գործընթացին։

Ներկաներին ողջունեցին նաև Ռուդոլֆ Ղուշչյանի այրին և դուստրը, ովքեր նշեցին, որ այս տարի կլրանար Ղուշչյանի 85-րդ տարեդարձը և նրա անվամբ լինգաֆոնային լսարանի բացումը նրա հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում