Իսպանական դատարանը հրաման է տվել 735 միլիոն դոլար արժեքով անշարժ գույքի ավելի քան 500 օբյեկտների առգրավման, ինչպես նաև բանկային հաշիվների արգելափակման մասին, որոնք պատկանել են Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադին և նրա ազգականներին: Այդ մասին հայտնում է Associted Press-ը:
Ռիֆաթ Ասադը Սիրիայի ներկա նախագահ Բաշար Ասադի հորեղբայրն է: Նա եղել է երկրի փոխնախագահ Բաշար Ասադի հոր կառավարման տարիներին: Ռիֆաթ Ասադը երկրից աքսորվել է Սիրիայում 1984 թվականին իր եղբոր` Հաֆեզա Ասադի դեմ չհաջողված հեղաշրջման փորձից հետո:







































