Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Բուհը տուրիզմի կենտրոն է դառնում, բայց այդ մասնագիտությամբ ոչ մի դիմորդ չի եղել

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Սամվել Գյուլբեկյանը գոհ է աշխատաշուկայում բուհի շրջանավարտների իրացման արդյունքներից:

«Շատ մեծ պահանջարկ ունեն իմ իրավագետները: Այսօրվա վիճակով մի շարք ոչ պետական ստրուկտուրաներում, մի շարք ՀԿ-ներում ազատ աշխատում են։ Մինչև անգամ ինձ զանգում են` լավ երեխաներ ունեք: Տնտեսագետներիցս նորից ՍՊԸ-ներում աշխատողներ կան: Տնտեսագիտական ֆակուլտետի ավարտողը ոչ թե պետք է բանկում աշխատի, ոչ թե ՍՊԸ-ում, այլ պլանբաժիններում, վիճվարչություններում: Բայց չկա տնտեսություն, նրանք էլ հաշվապահական գործունեություն են ծավալում, ցավոք սրտի՝ դրանով են սահմանափակվում»,- ասում է Սամվել Գյուլբեկյանը:

Իրավաբանության բաժնի անցյալ տարվա 14 շրջանվարտներից 6-ն աշխատանքի են տեղավորվել Վանաձորում, 1-ը` Ստեփանավանի տարածաշրջանում, բոլորը՝ մասնավոր ոլորտում, քանի որ, տնօրենի խոսքերով, աշխատանքային փորձ չունեն պետական մրցույթներին մասնակցելու համար: Տուրիզմի 11 շրջանավարտներից աշխատանք են գտել 5-ը, հիմնականում՝ մայրաքաղաքում. սեզոնային աշխատանքներ են կատարում հանգստյան տներում, հյուրատներում: «Տոկոսային հարաբերություններով վատ չէ այսօրվա պայմանների համար»,- ասում է բուհի տնօրենը: Բացի այդ, նրա խոսքերով, բուհը տուրիզմի կենտրոն դարձնելու լուրջ նպատակներ կան: Ըստ նրա` դա հեռանկարային է Լոռու մարզում, նաև մարզային իշխանությունների համագործակցությունը կա այդ ուղղությամբ:

Վերջերս Լոռու մարզպետարանի միջնորդությամբ բուհը ծրագիր է կազմել Ֆրանսիայի Հանրապետության հետ` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղը տուրիզմի զարգացման ուսուցողական կենտրոն դարձնելու, էքսկուրսավարներ վերապատրաստելու նպատակով:

«Եթե վերևից շահագրգռվածությունը կա, ներքևից էլ` ցանկությունը, ինձ թվում է՝ արդյունք էլ կունենանք»,- ոգևորված ասում է տնօրենը,- Մեկ ամիս առաջ ֆրանսիացիները այստեղ էին, մարզպետարանում հանդիպում ունեցանք։ Նաև մարզպետն է շահագրգռված Լոռիում տուրիզմի զարգացման համար: Այդ ծրագիրը արդեն Ստեփանավանում աշխատում է։ Ստեփանավանից մինչև Օձուն 1 հետիոտնային երթուղի կա` 5 օրական, այդ երթուղին կարելի է խորացնել նաև այլ ճանապարհներով։ Մեր ուսանողները դա ի վիճակի են անել, որովհետև ոչ միայն ցանկություն է պետք, այլև իմացություն»: Սամվել Գյուլբեկյանի խոսքերով` անժամկետ ծրագիր է, և ուսանողները, առաջին փուլին մասնակցելով, կախված իրենց ստեղծագործական մտքից, կարող են շարունակել այն` նոր երթուղիների վերաբերյալ նախագծեր, մեթոդական մշակումներ առաջարկելով: Նրա վստահեցմամբ` տուրիզմի այս տարվա 14 շրջանավարտների կեսին ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ապահովելու աշխատանքով:

Չնայած ներկայացված տվյալներին ու հեռանկարներին` տնօրենի մատնանշած մասնագիտությունների գծով ընդունելության ցուցանիշները մտահոգիչ են առաջին հերթին հենց իր համար: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում այս տարի հայտարարություն էր տրված 5 մասնագիտությունների գծով` լեզվաբանություն (անգլերեն), տեղեկատվական տեխնոլագիաների գործարար կառավարում (ինֆորմատիկա), տուրիզմ և զբոսաշրջություն, տնտեսագիտություն և կառավարում, իրավագիտություն: Ընդունելություն կատարվել է միայն 2 բաժիններում` տնտեսագիտություն և իրավագիտություն` յուրաքանչյուրում 8-ական ուսանող: Ոչ մի դիմորդ դուրս չի մնացել, քանի որ, ըստ կարգի, ընդունելություն կատարվում է նաև միասնական քննությունների արդյունքներով` նվազագույն միավորներով: Այսպես` այս տարվա տնտեսագիտության բաժնի 8 ուսանողներից 6-ը միասնական քննության արդյունքներով են ընդունվել, և միայն 2-ն են մասնակցել մայր բուհում անցկացված քննություններին:

«Ցավալին այն է, որ ամբողջ օրը ասում ենք` մեր Վանաձորը, Լոռին` տուրիզմի զարգացման կենտրոն, բայց տուրիզմի ֆակուլտետում, որը մեզ մոտ բավականին հեղինակություն ունեցող և լուրջ է, 1 դիմորդ անգամ չի եղել: Եթե մենք որակական առումով զիջած լինեինք, կասեինք մատուցումը վատն է, դրա համար ուսանող չկա»,- մտահոգվում է բուհի տնօրենը:

Տարիների վիճակագրությամբ` բուհում ընդունելության մակարդակը նվազել է: «Առաջին տարին հայտարարությունը տվել ենք, 110 ուսանող ենք ունեցել, շատ լավ էլ աշխատել ենք: Մինչև անգամ մտածում էինք, որ կարելի է գովազդ չանել էլ, որովհետև ուր գնում էինք, մեր մասին էին խոսում: Հետո սկսվեցին խոսակցությունները` պետական, ոչ պետական։ Մինչև հիմա չեմ կարողանում մեր ժողովրդին համոզեմ, որ սա պետական բուհ է, ընդգրկված է կառավարության 23 բուհերի ցանկի մեջ: Բայց այդ հարցը արդեն մի կողմ է»,- կարծում է Ս. Գյուլբեկյանը:

Հաջորդ տարի բուհն 80 ուսանող է ունեցել, երրորդ տարին ընդունելություն չի եղել` 12-ամյա համակարգին անցնելու պատճառով, անցյալ տարի` 15 հոգի, և այս տարի` 15 հոգի: Անցյալ տարի դիմորդներ եղել են զբոսաշրջության ֆակուլտետում, իրավագիտության ֆակուլտետում չեն եղել, այս տարի հակառակն է: Ընդունելության նվազող ցուցանիշը Ս. Գյուլբեկյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով` բնակչության սոցիալական պայմաններով, արտագաղթով: Բացի այդ, նրա խոսքերով, իրենց մասնաճյուղում սովորելը մի քիչ դժվար է, փոխարենը հեշտացվել է նաև մայրաքաղաքի բուհերում ընդունելությունը, և վանաձորցի շրջանավարտների զգալի մասը Երևան են գնում: Ամենակարևոր պատճառներից մեկը, նրա կարծիքով, այն է, որ դպրոցը չի կատարում իր բուն պարտականություններից մեկը` մասնագիտական կողմնորոշում տալը: «Ուսուցչից առավել ո՞վ է երեխային լավ ճանաչում։ Ճիշտ է, ընդունելության ինչ-որ մի շրջան գնում ենք դպրոցներում, այսպես ասած, քարոզարշավի, բայց իմ 5 րոպեն ոչինչ է ուսուցչի աշխատանքի համեմատ, որը մի քանի տարի աշխատել է այդ երեխայի հետ և գիտի` որ ոլորտում կարող է դրսևորել իրեն: Չեն էլ փորձում, շատ ժամանակ, կարող է անպատասխանատու հայտարարություն անեմ, կարող են «թայֆաբազություն» անել, ուղղորդել մեկ այլ ուղղությամբ` ինչ-որ շահ ունենալով` ոչ թե ֆինանսական, այլ զուտ անձնական, կամ ինչ-որ մի տեսակետից, որը հետագայում տալիս է այն արդյունքը, որ մենք ունենում ենք գործազուրկների շատ մեծ թիվ»,- կարծիք հայտնեց Ս. Գյուլբեկյանը:

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում այս տարի ուսման վարձավճարների թանկացում չի եղել: Բոլոր բաժիններում վարձավճարը եղել և մնում է 360 հազար դրամ: Տնօրենի փոխանցմամբ` ուսանողները դժվար են վճարում ուսման վարձը: «Շատ հաճախ նաև կարգը խախատում ենք, մաս-մաս են մուծում, այլ տարբերակ չկա»,- ասում է բուհի տնօրենը: Ս. Գյուլբեկյանը հայտնում է ևս մեկ մտահոգություն` կապված ուսանողների առաջադիմության հետ: «Ցավալին այն է, որ լավ սովորում են աղջիկները: Սա մեր կրթական ոլորտի ամենամեծ թերությունն է, որ աղջիկներն են լավ սովորում, տղաները` մինիմում գնահատականներով: Մենք սովոր ենք, որ տղան պետք է առաջնորդ լինի ամեն տեղ և սովորելու հարցում, բայց 5 տարիների իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս` այդպես եղել է, բայց այդպես չէ: Կգա ժամանակ, մենք կունենանք գրագետ մայրիկներ, անգրագետ հայրիկներ»,- ցավ է հայտնում Ս. Գյուլբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում