Ցանցահենները հասանելիություն են ստացել 5027 պլանին, որը բնութագրում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ գործողությունները Հյուսիսային Կորեայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելու դեպքում։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ հղում անելով հարավկորեական կառավարության իրազեկ աղբյուրին։
Անցած տարվա սեպտեմբերին, հավանաբար հյուսիսկորեացի ցանցահենների կողմից, կոտրվել էր Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ներքին ցանցը։ Վերջերս ավարտված հետաքննության արդյունքներով պարզ էր դարձել, որ ցանցահենների ձեռքում են հայտնվել գերգաղտնի նյութեր։
Այժմ պարզվում է անձանց շրջանակը, ովքեր պատասխանատվություն կկրեն գաղտնի տվյալների արտահոսքի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ստիպված կլինեն լուրջ ուղղումներ մտցնել օպերատիվ պլանում։







































