Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս անգամ իշխանությունները հաղթեցին բացառապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու փողի շնորհիվ: Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուի վարած ընտրապայքարն ու ստացած ձայների քանակը վկայում է, որ նրանք դաժան պայքարի էին դուրս եկել ոչ միայն մրցակից ուժերի, այլև նույն ընտրատարածքում իրենց իսկ կուսակից այլ թեկնածուների դեմ: Իհարկե, խոսքն այս դեպքում վերաբերում է ֆավորիտ թեկնածուներին, իսկ ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրատարածքում այդպիսի երկու-երեք թեկնածու ուներ: Օրինակ, Լոռու մարզում Կարեն Կարապետյանի՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր, Վահրամ Բաղդասարյանի, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի նման ուժեղ թեկնածուների պարագայում դժվար էր ակնկալել, որ այդ ընտրատարածքում որևէ մեկ այլ ուժ կարող էր հաղթել: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի բոլոր 13 ընտրատարածքներին:

Եվ իզուր չէ, որ մի քանի տարի առաջ իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական փոփոխությունները, որի արդյունքում էլ ներդրեցին ռեյտինգային ընտրակարգը: Ճիշտ է, նրանք սահմանադրական փոփոխությունները մեկնաբանեցին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պատճառաբանությամբ, բայց այս ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնական նպատակը ռեյտինգային ընտրակարգն էր, որը գրեթե նույնն մեծամասնականն է: Հո չէին կարող 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի անցնել այն դեպքում, երբ տարիների ընթացքում մեծամասնականների թիվը փոքրացրել էին: Եվ իշխանությունները 100 տոկոսանոց համամասնականի անվան տակ ներդրեցին ճիշտ հակառակը՝ 100 տոկոսանոց ռեյտինգային ընտրակարգը, ինչը նրանց այս անգամ լիակատար հաղթանակ բերեց:

Բայց ռեյտինգային թեկնածուների գրանցած արդյունքներով կարելի է փաստել, որ այս ընտրությունների հաղթանակի իրական տերը ոչ թե ողջ իշխանությունն է, այլ ռեյտինգային թեկնածուներն են, որոնք շատ դեպքերում համընկնում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչների, թաղային հեղինակությունների ու նմանատիպ այլ դեմքերի հետ: Այսինքն՝ Հայաստանում այսօր, առավել քան երբևէ, իրական իշխանությունը ՀՀԿ-ին հաղթանակ բերած այս դեմքերն են: Իշխանությունները, սակայն, այս դեմքերին հետին պլան էին մղել և առաջ էին բերել նոր դեմքի: Օրինակ՝ Կարեն Կարապետյանին: Նույնիսկ այս անգամ Սերժ Սարգսյանը որևէ մասնակցություն չունեցավ այդ քարոզարշավին, այն դեպքում, երբ 2012թ. խորհրդարանական ընտրություններին այն միայնակ էր վարում: Անգամ ընտրատարածք առ ընտրատարածք շրջում և ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածու PR-ն էր անում: Այս անգամ նա հասկացավ, որ իր դեմքն այդ գործին որևէ օգուտ չի տա ու բավարարվեց միայն կուլիսներում ընտրական գործընթացներն իր ձեռքում պահելու ստվերային գործով:

Այս դեպքում էլ ՀՀԿ-ն իր հիմնական քարոզչությունն իրականացրեց Կարեն Կարապետյանի  միջոցով՝ հայտարարելով, թե նա ունի 82 տոկոս վարկանիշ: Կ. Կարապետյանի շքեղ հագուկապը՝ գեղեցիկ ժիլետներն ու փողկապները, և նա ընդհանրապես՝ որպես նոր դեմք, տպավորություն էր ստեղծում, որ ՀՀԿ-ն նոր իմիջով է ներկայանում: Բայց դա ընդամենը արտաքին տպավորությունն էր, որպեսզի ընտրություններին անբաժան մաս կազմող սոցհարցումների միջոցով մարդկանց հավատացնեին, որ ահա իրենք այդպիսով այսքան բարձր վարկանիշ ունեն ու նորից հաղթելու են: Եվ որ այս անգամ էլ իրենց հաղթանակը բոլորովին պատահական չէ:

Բայց դժվար է հասկանալ, թե ՀՀԿ-ի ստացած 770 հազար ձայներից որքանն են բաժին հասնում Կ. Կարապետյանին կամ կուսակցությանն իրեն: Չէ որ այդ ձայները ստացվել են ՀՀԿ-ի բոլոր ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները գումարելով: Իսկ երբ դիտարկում ես, թե ովքեր են այդ թեկնածուները, ինչպես են այդ ձայները նրանք բերել կամ ընդհանրապես որքան ձայն են ստացել, հասկանում ես, որ յուրաքանչյուր ընտրատարածքում նրանք ինչ աշխատանք են տարել: Եվ այս դեպքում հարց է առաջանում, իսկ ո՞ւր են Կ. Կարապետյանի ստացած ձայները: Կամ արդյո՞ք նա ձայն ստացել է: Լոռիում Տաշիրի Կ. Կարապետյանի ստացած 42 հազար ձայներն ինչ կապ ունեն վարչապետ Կ. Կարապետյանի հետ: Այլ հարց է, որ նա աջակցում է վարչապետին: Կամ Շիրակում Արման Սահակյանի ստացած 14․5 հազար ձայներից որ մասն է  բաժին հասնում վարչապետին: Այդպիսով կարող ենք փաստել, որ Կ. Կարապետյանի էֆեկտը իշխանությունների հաղթանակի վրա զրոյական է եղել: Ընտրություններում նրա դերն ու նշանակությունն ընդամենը եղել է նրա դեմքով հաղթելու, հանրային պատրանք ստեղծելու, ինչը հաջողվեց: Իսկ դրա փոխարեն իշխանությունները նրան ի սկզբանե են վճարել՝ վարչապետի պաշտոնով և առավելագույնը մինչև 2018թ. մայիս ամիսը պաշտոնավարելու հեռանկարով:

Եվս մեկ նկատառում՝ այս ընտրությունների արդյունքներով և հատկապես ռեյտինգային ընտրակարգի պատկերով Կ.Կարապետյանը հասկացավ, որ ինքը իշխանության մեջ ուժ չէ և քաղաքական հենարան չունի: Ինքն առայժմ վարչապետ է նույն ռեյտինգային թեկնածուների գրանցած արդյունքների շնորհիվ: Եվ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նա այժմ առավել քան երբևէ կախված է Ս. Սարգսյանից: Եթե անցած աշնանը՝ վարչապետ նշանակվելուց հետո նա որոշակի ինքնուրույնություն ուներ թե՛ կառավարությունը ձևավորելու, թե՛ իր աշխատանքային քաղաքականության առումով, ապա այս ընտրություններով այդ ազատությունը սահմանափակվեց: Խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է ձևավորվի, և եթե անգամ նա վերանշանակվի վարչապետի պաշտոնում, էլ նախկին ազատությունը չի ունենալու: Նա ընդամենը վարչապետ է առանց լուրջ որոշումներ կայացնելու իրավունքի: Եվ նրա դերն ու նշանակությունը կարծես թե ավարտվեց: Չէ որ նրան այդ պաշտոնին նշանակել էին հենց ընտրությունների համար: Եվ ինչպես մեծերն են ասել. «Մավրը կատարեց իր գործը: Մավրը կարող է հեռանալ»:

Ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նա կարծես թե զգում է այդ վախճանը և ուզում է հիշեցնել իր դերն ու նշանակությունը: «Երբ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի պաշտոնում ինձ նշանակելու հրամանագիրը, նա ընդգծեց քաղաքական բարեփոխումների անցկացումը: Ինձ վրա երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվություն է դրվել»,- ասել Կ. Կարապետյանը:

Եվ ափսոսանքով ավելացնում, թե «ես ձգտում եմ իմ աշխատանքը կազմակերպել այնպես, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը»: Այդպիսով նա կարծես թե ժողովրդից է աջակցություն ակնկալում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում