Երեկ Սերբիայի դատարանը մերժել է բոսնիացի սերբերի զորքերի նախկին հրամանատար գեներալ Ռադկո Մլադիչին այցելել Բելգրադում իր դստեր Աննայի գերեզման, որը ողբերգականորեն մահացել էր 1994 թ.: Այս մասին հաղորդում է սերբական հեռուստատեսությունը՝ նշելով, որ թույլատրվել է հեռուստացույց և ելակ բերել նրա խուց:
Նրա դուստրը 23 տարեկանում ինքնասպանություն էր գործել Բելգրադում: Սակայն Մլադիչը հայտարարում էր, որ նրան սպանել են: Նրա մահվան հանգամանքները մինչև հիմա անհայտ են:
Բացի այդ, Մլադիչը ցանկացել է, որպեսզի իր խուց բերեն ռուս դասականների՝ Գոգոլի, Տոլստոյի, Տուրգենևի գրքերը:
Հիշեցնենք, որ 1995 թ. Ռադկո Մլադիչը մեղադրվել է նախկին Հարավսլավիայի տարածքում այդ պետության փլուզումից հետո ծագած պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ գործելու մեջ. մասնավորապես՝ բոսնիական Սրեբրենիցայում տեղի մուսուլմանների սպանդ կազմակերպելու մեջ: Այդ ժամանակվանից ի վեր նա խուսափում էր արդարադատությունից:
Երեկ Բելգրադի դատարանը որոշում է կայացրել նրան Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու վերաբերյալ: Մլադիչն ունի երեք օր այդ որոշումը բողոքարկելու համար:







































