Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

Նախնական տվյալներով ՀՀԿ-ն կառավարություն ձևավորելու համար ունի բոլոր շանսերը. Շարմազանով

Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Ապրիլի 3- ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ արդեն ստացվում  են առաջին տվյալները, և  տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար: «Կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառալով  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե զարմանալի է, որ այսքան շատ է եղել մասնակցությունն ընտրություններին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Ինձ համար անհասկանալի են հարգելի պարոն Արամ Մանուկյանի նման հայտարարության դրդապատճառները: Ընդամենը առավոտյան ու երեկ երեկոյան նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում անհնար է նման ընտրական օրենսգրքով որևէ կեղծիք: Խնդրում եմ հայտարարություն անելուց առաջ ուշադիր հետևել իրենց քաղ աքական ուժի ղեկավարների արած հայտարարություններին: Այս Ընտրական օրենսգիրքը  զրոյի է հասցնում ամեն մի միջամտություն»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Նա նկատեց, որ  չի եղել գեթ մեկ ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները, ԿԸՀ-ի ներկայացուցիչները, ՄԻՊ-ը, իշխանությունը չարձագանքեն: «Նաև իրենց եմ շնորհավորում, որ իրենց մասնակցությամբ կարողացանք ունենալ այնպիսի օրենսգիրք, որով արձանագրվեց, որ ժողովրդավարությունն արդեն Հայաստանում է: Ես բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել նեղ անձնական, կուսակցական շահը և առաջնորդվել Հայաստանի Հանրապետության շահերով»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը: Նա նշեց, որ չի ցանկանում շտապել, սակայն նախնական տվյալներով ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն ձևավորելու համար: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ գործընկերային հարաբերությունները երկարաժամկետ են և ռազմավարական:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում