Այս ընտրությունը ոչ մի բանով չի տարբերվում նախորդ ընտրություններից՝ նույն վերաբերմունքը, նույն ընտրակաշառքը, ժողովրդին ուղղորդելու նույն երևույթները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ռեյտինգային այս ընտրությունները իրենց մեջ համամասնականի ոչ մի նշույլ չեն պարունակում, և կիրառվում է ամբողջ վարչական ռեսուրսը. «Մենք ականատես ենք ընդամենը անհատների միջոցով, անհատների հեղինակությամբ իշխանության վերարտադրման պրոցեսի, այսինքն՝ ֆինանսական միջոցների դեմ պայքարող ընդդիմադիր նվիրված անհատներ: Իհարկե, սա ընտրություն չէ»:
Ռազմիկ Պետրոսյանը հուսով է, որ ժողովուրդն այս ամենի դեմ իր վերաբերմունքը ցույց կտա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































