Դուբայի արքայազն և էմիրի որդի Համդան իբն Մուհամմադ Ալ Մակթումը օգնել է բեռնատարի վարորդին՝ դուրս բերելու մեքենան, որը խրվել էր ավազների մեջ։
Համդանը ճոպանով կապել է բեռնատարն իր Mercedes-Benz-ին և քաշել այն։ Պարանը մի քանի անգամ պոկվել է, սակայն արդյունքում հաջողվել է դուրս քաշել բեռնատարն ավազի գերությունից։
Instagram-ում հրապարակված տեսանյութը 4 օրում արժանացել է ավելի քան 54 հազար դիտման։
2008 թվականից Մակթումը հանդիսանում է Դուբայի գահաժառանգ արքայազնը։ Նա շատ ժամանակ ու գումար է ծախսում բարեգործության վրա։ Արքայազնն աշխարհի ամենացանկալի ամուրիներից մեկն է։









































