Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և շատ զգույշ է գործում՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
««Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն լավացել են: Ես մեծ ցանկություն ունեմ բարելավելու հարաբերությունները մեր հյուսիսային հարևանի հետ, և մենք կհասնենք դրան»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ շատ զգույշ է գործում: Վարչապետը պարզաբանել է, որ հենց այս պատճառով ինքը հրաժարվեց ծագումով վրացի ռուս գործարարների օգնությունից, որոնք ցանկություն էին հայտնել նպաստել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը:
«Հարաբերությունները պետք է բարելավվեն վերևից, և գործարարը, որը չափից դուրս ակտիվություն կդրսևորի, կարող է ոչ ցանկալի արդյունք ստանալ, չնայած, հնարավոր է՝ նաև այդպես չլինի, սակայն ես զգուշություն եմ ցուցաբերում»,- ասել է վարչապետը:









































