Չինական ոստիկանությունը կասկածում է, որ վեցամյա չինացի տղայի աչքերը կարող էր հանել նրա հորաքույրը, որը դեպքից վեց օր անց ինքնասպան էր եղել:
Հաղորդվում է, որ ինքնասպանություն գործած կնոջ հագուստի վրա հայտնաբերվել է տղայի արյունը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Վեցամյա երեխան դուրս էր եկել բակ, իսկ մի քանի ժամ անց ծնողները նրան գտել էին հանած աչքերով:
Հաղորդվում է, որ տղայի ծնողները գյուղացիներ են: Երեխան նրանց պատմել է, որ իր վրա մի կին է հարձակվել:
Ավելի վաղ կարծիք էր շրջանառվում, որ հանցագործությունը կարող էր կապված լինել մարդկային օրգանների առքուվաճառքի հետ:










































