«Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը երեքշաբթի հանդիպել է Նաիրիտ գործարանի գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանի հետ։
«Ռոսնեֆտ» ընկերությունից հայտնել են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Նաիրիտ գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտ»-ի մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ-ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել:
Ռոսնեֆտը Նաիրիտ գործարանի նախագծում իր մասնակցության հարցին կպատասխանի միայն` աուդիտի և Հայաստանի կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո:
Ընկերությունից հայտնում են, որ իրենք համաձայնության են եկել գործընկեր Pirelli ընկերության հետ` Նաիրիտ գործարան այցելելու մասին գնահատական տալու և գործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար:
Ըստ «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինի ընկերությունը սպասում է ոչ միայն աուդիտի արդյունքներին, այլ նաև հարկային ռեժիմի հետ կապված Հայաստանի կառավարության հետ բանակցությունների վերջնական արդյունքներին:







































