Monday, 15 06 2026
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան

Google Analytics-ն ընդդեմ Circle.am-ի. ԶԼՄ-ներն ու գովազդատուները չեն վստահում հայկական «հաշվիչին»

Հայկական կայքերի վիճակագրությունն ու վարկանիշն արձանագրող circle.am կայքի հաշվիչի տվյալները լրատվամիջոցներին երբեմն հավաստի չեն թվում, հատկապես՝ Google Analytics-ի առկայության պայմաններում: Այդուհանդերձ, լրատվամիջոցներից շատերը շարունակում են հետևել circle.am-ի արձանագրած տվյալներին, թեև վստահությունը նրա նկատմամբ աստիճանաբար նվազում է:

IP marketing գովազդային գործակալության տնօրեն Արսեն Սուլթանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք որևէ կայքում գովազդ տեղադրելուց առաջ նախ ծանոթանում են Google Analytics-ին, որին փոքր-ինչ ավելի են վստահում, ինչպես նաև հիմնվում են սեփական տվյալների վրա, եթե նախկինում տեղադրում են կատարել այդ կայքում: «Google Analytics-ն այցելուների մասին տվյալներ է տալիս, որը circle-ը չի տալիս, բացի այդ՝ այն ավելի պաշտպանված է կեղծ թրաֆիքից, միջազգային համակարգ է, որն աշխարհում ավելի մեծ վստահություն ունի, քան միջազգային այլ համակարգերը, դրանով իսկ նա մի փոքր ավելի վստահելի է: Թեև circle-ի վրա կասկածելու հիմքեր չունեմ, ամեն դեպքում մենք առաջնային տեղ ենք հատկացնում Google Analytics-ին»,- ասաց նա:

Google Analytics-ը նախընտրելի տարբերակ է նաև «Սթարքոմ Մեդիավեստ» գովազդային գործակալության համար: Թեև circle-ի և google anatytics-ի ներկայացրած ցուցանիշների միջև տարբերությունը որոշ դեպքերում այնքան էլ նկատելի չէ, ամեն դեպքում գործակալության ներկայացուցիչները փաստում են՝ ընտրության պարագայում նախապատվությունը տրվում է Google Analytics-ին:

Aravot.am  կայքէջի խմբագիր Աննա Իսրայելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց գովազդատուները, կայքի այցելությունների, հաճախումների վերաբերյալ իրական տվյալներին ծանոթանալու համար խնդրում են տրամադրել Google Analytics-ի տվյալները, սակայն ոչ երբեք՝ circle-ի: Իսրայելյանը հատկապես ցանկացավ նշել մի հանգամանք. «Որպես մեդիա և լրատվամիջոցներ՝ circle.am կայքում ներառված են մեծ թվով մեդիաագրեգատներ, որոնք իրենք որևէ բովանդակություն չեն արտադրում, ընդամենը այս կամ այն կայքից, սոցցանցերից, մասնավորապես՝ «Ֆեյսբուքից» գրառումներն են իրենց մոտ զետեղում: Դրա հետևանքով ստեղծվել է մի վիճակ, երբ իրականում բովանդակություն արտադրող կայքերը այդ մեդիաագրեգատների պատճառով հայտնվել են շատ ավելի ստորին դիրքերում, քան իրականում բովանդակություն ստեղծողներն են»։ Նրա խոսքերով՝ circle-ի ցուցակն ուշադիր նայելու դեպքում ծիծաղելի մի պատկեր կկազմվի. նրանում տեղ են գտել ամենատարբեր կայքեր՝ սկսած parfumer.am-ից մինչև ՀԱԿ Աջափնյակի կազմակերպության կառույցը, որ ևս իբրև մեդիա է ներկայացվել, այսինքն` ակնհայտ է, որ չհամակարգված մոտեցում կա այդ կայքի կողմից՝ ինչն է պետք ներկայացնել որպես մեդիա, և ինչպես պիտի գնահատվի իրենց այցելությունների տեղը և դիրքը: Aravot.am-ում ևս տեղադրված է circle-ի հաշվիչը, նրա տվյալներն ընդունվում են ի գիտություն, սակայն բոլոր վերլուծությունները Google Analytics–ի հիման վրա են: «Եթե Google Analytics-ի դեպքում ես մանրամասնորեն տեսնում եմ մեր լսարանի, բոլոր հնարավոր տեխնիկական միջոցների մասին մանրամասներ, ապա circle-ի դեպքում գոնե ինձ չի տրամադրվել նման ծառայություն, որ հավատարժան լինեին տվյալները»,- նշեց Իսրայելյանը՝ նկատելով, որ իր վկայակոչած խնդիրները թույլ են տալիս փոքր-ինչ վերապահումով վերաբերվել circle-ի աշխատանքին: Մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ ժամանակին անգամ հավաքվել են circle-ին հատուկ խնդրանքով դիմելու գաղափարի շուրջ. քանի որ առանց այն էլ մի շարք լուրջ լրատվամիջոցներ չեն ուզում ներկայացված լինել circle-ում և ներկայացված չեն, մի քանիսը նույնիսկ ցանկանում էին, իբրև բողոքի մի ձև, դուրս գալ այնտեղից: «Այդպիսով մենք հույս ունեինք՝ լուրերը կհասնեն circle-ին, և նա հետևություններ կանի, այլապես կմնա մեդիաագրեգատների հույսին, սակայն առայժմ նման հույսեր չկան»,- ասաց Իսրայելյանը :

168.am  կայքէջի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը թեև չգիտի՝ ինչպես են Google Analytics-ն ու circle-ը հաշվարկում կայքերի հաճախումները, սակայն ինքը հետևում է Google Analytics-ին, առաջնորդվում նրա ցուցանիշներով: Սեյրանյանի խոսքերով՝ լուրջ գովազդատուներն էլ պահանջում են հենց Google Analytics-ի տվյալները: «Circle-ի ցուցանիշներում, Google Analytics-ի համեմատությամբ, այցելությունների թվի տարբերությունը 1500-2000-ի չափով է լինում, առավելագույնը՝ 3000, սակայն չգիտեմ՝ ինչպես է հաշվիչը հաշվում: Circle-ում ըստ ժամերի թարմացումների տարբերություն կա: Ինձ համար դա այդքան կարևոր չի. դեռ հարց է` որն է լուրջ լրատվամիջոց, որը՝ զուտ ժամանցային կայք, որն օբյեկտիվորեն ունի իր ընթերցողներն ու այցելուները: Ես դրանով չեմ առաջնորդվում»,- ասաց Սեյրանյանը: Նրա փոխանցմամբ՝ ի տարբերություն circle-ի՝ Google Analytics-ը ճանաչողական լուրջ հնարավորություններ ունի. նրա միջոցով դու կարողանում ես ճանաչել ընթերցողիդ, իր հետաքրքրությունները, իսկ դա հետաքրքրում է նաև գովազդատուներին, դրա համար էլ Սեյրանյանին առանձնապես չի մտահոգում, թե circle-ում իրենք որ տեղում են կամ ովքեր են առաջին տասնյակում:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Google Analytics-ի ու circle-ի հակադրմամբ հանդես չեկավ: Նրա խոսքով՝ Google Analytics-ն էլ իդեալական չէ: «Եթե հինգ հաշվիչ դնեք, հինգն էլ տարբեր թվեր են ցույց տալու: Բացի այդ, կայքերի մի մասը «Ֆեյսբուքում» գովազդ են անում, այսինքն` դրա շնորհիվ են բերում թրաֆիք, հաճախ հնարավոր է` կեղծ թրաֆիք էլ գնված լինի: Circle-ի ադմինիստրատորն, իհարկե, փորձում է հայտնաբերել կեղծ թրաֆիքը, բայց դա այնքան էլ հեշտ չէ, այնպես որ շատ դեպքերում կարող է չբացահայտվել»,- ասաց նա: Մարտիրոսյանի խոսքով՝ իրականում Google Analytics-ին վստահում են ոչ թե ճիշտ հաշվելու համար: Շատերին, ինչպես և իրեն, circle-ի ցույց տված թվերը չեն բավարարում: Եթե մի կայք այցելել է 150 000 մարդ, դա դեռ ոչինչ չի ասում: Google Analytics-ը թույլ է տալիս տեսնել՝ դա ինչ լսարան է, կայքի այցելուները որ երկրներից են, որքան են մնում տվյալ էջում, ինչ նյութեր են կարդում: «Եթե մի կայք ունի այցելուների մեծ թիվ, որոնք հիմնականում պոռնոգրաֆիկ նյութեր են կարդում, մնացածը՝ ոչ ոք չի կարդում, սա մի հարց է, այլ հարց է, երբ նույնքան այցելու ունեցող կայքում հետաքրքրում են ամենատարբեր բնույթի նյութեր: Circle-ը չի տալիս այն պատկերը, որը պետք է գովազդ տեղադրելու համր, իսկ Google Analytics-ը թույլ է տալիս տեսնել` մարդիկ ինչ են փնտրել, որի արդյունքում հայտնվել են տվյալ կայքում, քանի որ հնարավոր է՝ լսարանը թիրախային չէ, այն բանի համար չէ, ինչի մասին գովազդ պիտի տեղադրվի»,- ասաց նա: Մարտիրոսյանը նշեց, որ իրական՝ նորմալ տրաֆիկի ապահովման համար երեք հիմնական կանոն է գործում, առաջինը՝ լոյալ լսարան ձևավորել, որն ավելի շատ խմբագրի աշխատանքն է, երկրորդը հատուկ միջոցներ են` կայքի հղումների-հասցեների տեսքից սկսած մինչև ճիշտ ընտրված վերնագրերն ու տեքստի ճիշտ շարադրանքը, որի շնորհիվ որոնողական համակարգերից ավելի շատ մարդիկ են այցելում այդ կայք, երրորդ միջոցը՝ սոցիալական մեդիաներն են օգտագործում: Հայաստանում, ըստ փորձագետի, հիմնականում քչերն են աշխատում փնտրող մեքենաների ուղղությամբ, բոլորն աշխատում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից այցելուներ ներգրավել իրենց կայք, այն էլ հաճախ ոչ պարկեշտ ձևերով՝ վատ գովազդների և այլանդակ տեքստերի միջոցով: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից այցելուների ներգրավելը, սակայն, արդյունավետ տարբերակ չէ. ֆեյսբուքյան էջը կարող է 1 մլն «լայք» ունենալ, սակայն դրանք մեռած լինեն, պետք է էջն ակտիվ պահել. կան լրատվականներ, որոնք ունեն ահռելի թվով «լայք»-եր, բայց շատ պասիվ լսարան: Ըստ Մարտիրոսյանի՝ այն կայքերում, որտեղ նյութերի ընթերցումների քանակը երևում է, այցելությունների հաշվման համակարգը կայքն ինքն է ընտրում: Որևէ նյութի պարբերական թարմացումը շատ դեպքերում ավելացնում է դիտումների քանակը, տեսականորեն կայքը այդ թիվը կարող է նաև նկարել, իսկ կան կայքեր, որ ինքնաբերաբար թարմացնում են էջը, սակայն այդ կերպ միայն ընթերցողն է «խաբվում»: Կայքերի վիճակագրությունը արձանագրող համակարգերը՝ Google Analytics-ն ու circle-ը, այդ «խաբեությանը» զոհ չեն գնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում