Monday, 27 07 2026
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը

Եթե մեր հավաքականի երկրպագուները մանրադրամներ նետեին. ՖԱՖ-ը՝ ֆուտբոլի տոմսերի թանկ լինելու մասին

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումից առաջ ֆուտբոլասերների շրջանում տոմսերի գնի հետ կապված դժգոհության ալիք է բարձրացել: Մի խումբ երկրպագուներ նույնիսկ առաջարկել են բոյկոտել այս հանդիպումը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերն արժեն 4-10 հազար դրամ, մինչդեռ հարևան Վրաստանում և Ադրբեջանում ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական խաղերի տոմսերը 8-10 անգամ ավելի էժան են: Այս խնդրի, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

– Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը տոմսերի թանկ լինելու հարցում, որի հետևանքով հազարավոր երկրպագուներ ուղղակի զրկվել են ազգային թիմի հանդիպումները դիտելու հնարավորությունից:

– Տոմսերի թանկ լինելը ծեծված թեմա է, այստեղ հասարակ հաշվարկներ, մարդկային տրամաբանություն չի գործում: Այստեղ գործում են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ինչ-որ պրինցիպներ և այլն: Տրամաբանությունից դուրս է, երբ Պորտուգալիայի, Ռումինիայի, Ղազախստանի հավաքականների հետ նույն արժողությամբ տոմսեր են թողարկվում: Տոմսերի թեմայով հնարավոր առիթներով մենք ակցիաներ ենք իրականացնելու:

– Շատ երկրպագուներ առաջարկել են բոյկոտել առաջիկա մրցավեճը և նույնիսկ մեջքով շրջվել Հայաստանի հավաքականին: Կարծում եք՝ դա դրական հետևանք կարո՞ղ է ունենալ:

– Անլուրջ եմ համարում հավաքականին մեջքով շրջվելու լուրերը: Հավաքականի տղաները մեղք չունեն տոմսերի սահմանված գների համար: Պետք է ուղղակի պարբերաբար քաղաքակիրթ ակցիաներ իրականացնել այս հարցով: Օրինակ՝ եթե տրիբունաները խաղերից առաջ մանրադրամներ նետեն դաշտ կամ նմանատիպ ակցիաներ, ուշ թե շուտ արդյունք կլինի: Ցավոք, այդպես չի լինի մեզ մոտ, քանի որ շատերը օգտվում են անվճար տոմսերի քաղաքականությունից: Ծանր է շատերի սոցիալական վիճակը: Նմանատիպ ակցիա միայն մեր անելու դեպքում հերթական զրպարտությունը կկպցնեն ՖԱՖ-ին:

– Ղազախստանի հետ հանդիպման ժամանակ կամ խաղի նախօրեին Դուք պատրաստվո՞ւմ եք որևէ ակցիա իրականացնել:

– Պատրաստվում ենք երթով շարժվել մարզադաշտ և 90 րոպե աջակցություն ցուցաբերել հավաքականին: Լինելու ենք հյուսիսային տրիբունայւմ: Տոմսեր ձեռք բերելու հետ կապված կա որոշակի արհեստական խոչընդոտ՝ մեր վերևի հատվածում շուրջ 1000 տեղ արգելափակված է: Կարծում եմ՝ դա արվում է, որ մարդիկ չկարողանան մեր տրիբունայի տոմս ձեռք բերել, մեզ մոտ լինել, բայց խաղին ավելի մոտ կբացվեն այդ տեղերը: Մարտի 26-ին, ժամը 17-ին, հավաքվելու ենք Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

– Անդրադառնանք առաջիկա հանդիպմանը: Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունը մե՞ծ է:

– Իհարկե, վերջապես մենք բացահայտ ֆավորիտ ենք: Շատերը խոսում են վստահ հաղթանակի մասին, բայց պետք է աչալուրջ լինել: Ես հավաքականի խաղերից ամենամեծ հիասթափություններից մեկն ապրել եմ 2008-ին՝ Երևանում ղազախներին պարտվելով: Այն ժամանակ էլ էինք մենք ֆավորիտ՝ խմբում մի շարք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո:

– Մեր հավաքականում գլխավոր խնդիրը բարձրակարգ դարպասապահի բացակայությունն է: Ձեր կարծիքով՝ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ո՞ւմ կվստահի Ղազախստանի հետ մրցավեճում, և ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդրի գլոբալ լուծումը:

– Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ ռիսկի գնալ պետք չէ: Բեգլարյանն իրեն դրսևորել է, որոշ խաղերում նույնիսկ հերոսացել է: Հիմա փորձարկման ժամանակը չէ: Իսկ գլոբալ առումով, կարծում եմ, հարցը դեռևս լուծում չունի: Հայաստանում ուժեղ դարպասապահներ ստանալ, ունենալով 6-7 ակումբ, իրատեսական չէ, պետք է փնտրել երիտասարդ դարպասապահներ սփյուռքից:

– Բրիտանական որոշ ԶԼՄ-ներ կարծիք էին հայտնել, որ Մխիթարյանը «Միդլսբրոյի» հետ հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով: Հնարավո՞ր եք համարում ռիսկի չդիմելու նպատակով մեր հավաքականի ավագի չմասնակցելը Ղազախստանի հանդիպմանը:

– Կարծում եմ՝ «Մանչեսթերի» մարզիչը փորձ էր անում վնասվածքի քողի տակ Հենոյին թույլ չտալ միանալ Հայաստանի հավաքականին՝ վնասվածք, հոգնածություն ստանալու ռիսկերից խուսափելու համար: Շատ հնարավոր է՝ Հենոն իր խոսքն է ասել և ամեն գնով ժամանել հավաքականի ճամբար: Կարծում եմ՝ Հենոն պատրաստ է և մեկնարկից կխաղա առաջիկա մրցավեճում:

– Արթուր Պետրոսյանի նշանակումը և Մոնտենեգրոյի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը ստեղծե՞ց հնարավորություն ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու:

– Դեռ միանշանակ վաղ է խմբից դուրս գալու մասին մտածել: Ղազախների նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում շանսերը կմեծանան, բայց այդ հաղթանակն էլ լուրջ նախադրյալ չէ: Խմբից դուրս գալու մասին կխոսենք, երբ դրսում Մոնտենեգրոյին կամ Երևանում Դանիային, Լեհաստանին հաղթենք:

– Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:

– Կարծում եմ՝ ոչ հեշտ պայքարում կհաղթենք 1 գնդակի տարբերությամբ, հաշիվ չեմ կարող ասել։

– Անդրադառնանք նաև «Առաջին հայկական ճակատ» շարժմանը: Ինչպե՞ս է զարգանում ՖԱՖ-ը, և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

– Այս տարի նշելու ենք շարժման 10-ամյակը։ Յուրովի պատրաստվելու ենք հավաքականի յուրաքանչյուր հանդիպմանը։ Լավ օրեր չեն հայկական ֆուտբոլում, փորձելու ենք մեր ներդրումն ունենալ նոր հաղթանակների ու տարբեր խնդիրների կարգավորման մեջ։

– Ներկայում որքա՞ն անդամ ունի ակումբը:

– Հայաստանում, Արցախում՝ շուրջ 700, Եվրոպայում և աշխարհի այլ ծայրերում՝ շուրջ 200 անդամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում