Մայիսի 26-ին` ժամը 16:42-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից առա¬ջացած սելավաջրերը քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյու¬ղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալա¬վեր¬դի ավտոճանապարհը` դարձնելով այն դժվար անցանելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ սելավաջրերի հոսքը դադարել է, վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, իսկ Վանա¬ձոր-Ալավերդի ավտոճա¬նա¬պար¬հը լցվել է ջրաբերուկներով: ճանապարհի մաքրման աշ¬խա¬տանք¬ներն իրականացվում են «Լոռու ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:
Ժամը 18:00-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է:





































