Sofitel հյուրանոցում, որի սպասուհու դեմ սեռական ոտնձգություն գործելու համար կասկածվում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը, թույլատրել են սպասուհիներին կիսաշրջազգեստները փոխարինել տաբատով: Այս մասին գրում է The New York Times-ը:
Այդ ոլորտի աշխատողների շահերը պաշտպանող արհեստակցական միությունը հինգշաբթի օրը հանրահավաք է անցկացրել՝ ի պաշտպանություն հյուրանոցների աշխատակցուհիների, որոնք պարբերաբար բռնությունների են ենթարկվում:
Հյուրանոցի ղեղկավարությունը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է հյուրանոցի ղեկավարության և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:









































