Թուրքական Հաթայ նահանգում կործանված սիրիական օդուժի ՄիԳ-21 ինքնաթիռի օդաչուն Թուրքիայի իշխանություններին հայտնել է այն մասին, որ իր ինքնաթիռը խոցվել է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Աղետը տեղի էր ունեցել երեկ երեկոյան, երբ ինքնաթիռն անհետացել էր ռադարներից Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Dogan գործակալությունը տեղեկացրել էր այն մասին, որ ինքնաթիռը կարող է խոցված լինել գրոհայինների գնդացիրից՝ սահմանից 10 կմ հեռու գտնվող Մաարատ-Միրին բնակավայրի շրջանում։
Ներկայում օդաչուն բուժում է ստանում թուրքական հիվանդանոցում։










































