Վազգենը գիտակցում էր, որ իրեն չեն հասկանա, բայց բարեբախտաբար իրենից հետո ժողովուրդը գնահատեց Վազգենին, նույնիսկ նրան չսիրողները: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Զ. Սարգսյանը:
«Նրանից հետո եկածները, դժբախտաբար ծառայեցին փողին, հարստությանը, բայց հազար տարի էլ ապրեն Վազգենի կես օրը չեն ապրելու»,-նշեց Արամ Սարգսյանը:










































