«Մեզ մոտ հայտնվել է մի թուղթ, որում մարդկանց անուններ են ցուցակագրված, այդ մարդիկ հրահանգ են ստացել՝ ընտրությունների հետ կապված, և նրանց հետ արդեն պայմանավորվածություն կա, սա արդեն ահազանգող է, Ավանում տեղի ունեցած այս դեպքը միակը չէ, սա համակարգված գործընթաց է, մի հոգու նախաձեռնություն չի կարող լինել:
Հայաստանում միայն ՀՀԿ-ն կարող է նման բան անել, մյուս կուսակցությունները նման կազմակերպչական ռեսուրս չունեն, որպեսզի կարողանան նման գործով զբաղվել: Հետագայում բացահայտվեց, որ ՀՀԿ-ի համար էր այդ աշխատանքը կատարվում: Ցուցակում նշված մարդիկ ասում էին, որ Ռոբերտ Սարգսյանի համար է այդ աշխատանքն իրականացվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա հավաստմամբ՝ Ռոբերտ Սարգսյանը կատարվածը համարում է արջի ծառայություն, հեռախոսազրույցում նա ասել է. «Հնարավոր է՝ ինչ-որ մարդիկ դա կատարում են ինքնաբուխ, ես նման հրահանգ չեմ տվել»:
Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ականները, դեռ քարոզարշավը չսկսած, արդեն քարոզարշավ են սկսել, ինչը պայքարի կոպիտ խախտում է: Նա նաև նշեց, որ ահազանգ են ստացել հավելյալ գրանցումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































