ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Վերն անունով 90-ամյա պապիկը շատերին է ստիպել նախանձից «այրվել»: Նրա որդին նկարահանել է տեսանյութ, որտեղ 90-ամյա հայրը ձգումներ է կատարում զուգափայտի վրա: Հայր ու որդի պարբերաբար մարզասրահ են հաճախում:
Վերնը, չնայած ձեռքի վնասվածքին, հրաշքներ է գործում զուգափայտի վրա, մինչդեռ նրա տարեկիցներից շատերը դժվարանում են անգամ ուղիղ կանգնել:









































