ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթը Կոնգրեսում հիմնականում ստացել է հանդիսատեսի դրական արձագանքները, վկայում են CNN-ի անցկացրած հարցումները:
Հարցվածների 57%-ը դրական են արձագանքել Թրամփի ելույթին:
Թրամփի ելույթը դիտած 10 մարդուց 7-ը ասել է, որ նրա կողմից առաջարկվող քաղաքականությունը կարող է երկիրը առաջ տանել ճիշտ ճանապարհով, և մոտ երկու երրորդը հայտարարել են, որ ԱՄՆ-ի համար նախագահը ուրվագծել է ճիշտ առաջնահերթություններ:
Թրամփի քաղաքականությունը ամենաբարձր գնահատականն է ստացել տնտեսության ոլորտում` մոտ 72%: 70%-ը Թրամփի հետ համակարծիք է ահեբեկչության դեմ պայքարի հարցում: Մի փոքր ավելի քիչ թվով հարցվածներ աջակցում են նրա հարկային քաղաքականությունը (64%), միգրացիայի հարցերը (62%) և առողջապահությունը ( 61%):







































