Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ես Ծառուկյանի կողմնակիցը չեմ, պարզապես մեր գաղափարները համընկնում են. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։

Պարոն Հակոբյան, դեռ քարոզարշավը չի մեկնարկել, սակայն տարբեր մարզերում ու ընտրատարածքներում արդեն իսկ ընտրակաշառքի խոստումներ են տրվում, ընտրողներին վառելափայտ են բաժանում, ցուցակագրում են, անձնագրի տվյալներ են հավաքում։ Այդ իմաստով ինչ վիճակ է ձեր մարզում։

-Այո, ես էլ եմ լսել, որ մարդկանց ցուցակագրում են, որ հետո կաշառք բաժանեն, բայց անվանական, թե ով է դա անում, որ թեկնածուի կողմնակիցները, կոնկրետ չգիտեմ։ Մարդիկ գնում են տները, անձնագրի համար են հավաքում, անուն-ազգանում, բայց կոնկրետ փաստ ես չգիտեմ, չեմ կարծում, որ կոնկրետ գործարք է եղել։

Իշխանական թեկնածուի կողմանակիցնե՞րն են տվյալներ հավաքագրում։ Դուք բացառո՞ւմ եք, որ ընտրությունների օրը կաշառք կբաժանվի։

-Չեմ կարող ասել։ Մեր մարզում 91 թեկնածու է առաջադրվել։ Կոնկրետ մեկ-երկու անձի մասով կարող եմ ասել, որ հնարավոր է այդպիսի բան լինի, բայց քանի որ բոլորին չեմ ճանաչում, չգիտեմ նրանց նախասիրությունները և քաղաքական ուղղվածությունը, չեմ կարող ասել։ Եթե կաշառք էլ բաժանեն, ուրեմն դրանք հատուկ ներդրված անձինք են, ովքեր փորձ կանեն գցել երկրի հեղինակությունը։ Չի բացառվում, որ այդպիսի մարդիկ էլ լինեն։

Այդ մեկ-երկու անձի մասով, որ վստահ եք, նրանք Հանրապետականի՞ց են։

-Ես չեմ կարող ասել։ Ես միայն կարող եմ ասել, որ պետք է վերահսկողություն իրականացնել և ամեն ինչ կընկնի իրա տեղը։ Վերահսկողության դեպքում ոչ մեկ էլ չի համարձակվի նման բան անի, լինի իշխանության թեկնածուն, թե ընդդիմության։

Պարոն Հակոբյան, Արմավիրի մարզում միայն ՀՀԿ-ից շատ ազդեցիկ թեկնածուներ են առաջադրվել։ Թեժ մրցակցություն է սպասվում։ Բախումներ կլինե՞ն՝ ինչպես Մասիսում։

-Ես մրցակցության կողմնակից եմ, թող մրցակցություն լինի։ Էս ռեյտինգային համակարգը լավ բան է։ Տեսեք, նախկինում մեկ-երկու թեկնածու էր մեծամասնականով առաջադրվում և դեռ ընտրության օրը չեկած, բոլորն էլ գիտեին, թե ով է ընտրվելու։ Բայց այսօր այդպես չէ։ Մարդիկ մրցում են նույն կուսակցության ներսում, ուրիշ կուսակցությունների հետ։ Ժողովուրդը մեծ «վիբոր» ունի։ Դա շատ լավ է։ Ինչ վերաբերում է բախումներին, ապա մեր կողմից ես դա բացառում եմ, մյուսների մասով չեմ կարող ասել, չգիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ, ինչքանով են քաղաքականապես կրթված, ինչ աստիճանի են։ Լիքը չկայացած մարդիկ կան, որոնք չգիտեն էլ, թե ինչ բան է ընտրությունը, կուսակցությունը ինչ բան է, բայց մասնակցում են։ Ես ոնց կարող եմ նրանց փոխարեն մի բան ասել։

Պարոն Հակոբյան, Դուք թեև ՀՀԿ անդամ չեք եղել երբևէ, բայց միշտ իշխանության կողմնակիցն եք եղել։ Ինչպես ընկալվեց Ձեր՝ Ծառուկյանի կողմնակիցը դառնալու քայլը։

-Ես երբևէ իշխանության կողմը չեմ եղել։ Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, երկու անգամն էլ մեծամասնականով ու անկուսակցական եմ եղել։ Ես երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Պարզապես նախկինում ԱԺ պատգամավոր եղած ժամանակ նախկին ժողպատգամավորների խումբը ավելի շատ Հանրապետականների հետ էր աշխատում, քան՝ ուրիշ կուսակցության։ Հիմա էլ ես ոչ թե անցել եմ Ծառուկյանի կողմը, այլ իմ ու Ծառուկյանի գաղափարները գրեթե իրար նման են։ Մենք մի քանի հանդիպում ենք ունեցել, և այդ հանդիպումների ժամանակ ես հասկացա, որ մենք կարող ենք գաղափարներով մոտ լինել և կարող ենք միասին գնալ ու մեր գաղափարներով փոփոխություններ բերել։ Դրա համար էլ հիմա «Ծառուկյան» դաշինքում եմ։

Պարոն Հակոբյան, առանց ընտրակաշառք բաժանելու ձեր դաշինքի և ՀՀԿ-ի թեկնածուները շանս ունե՞ն առավելագույն ձայն ստանալ։

– Ոչինչ չեմ կարող ասել։ Քարոզարշավը կսկսվի և ամեն ինչ պարզ կլինի։ Ամեն բան կախված է նրանից, թե որ կուսակցությունը ինչ ծրագրով հանդես կգա։ Գնահատողը ժողովուրդն է։ Եթե մեզ գնահատի՝ պարտավոր ենք հաշվի նստել նրա հետ։

Իսկ պատգամավոր ընտրվելու դեպքում կշարունակե՞ք ֆիլմեր նկարել։

-Այո, ես այդ աշխատանքը սիրում եմ։ Ոչ թե ես եմ ֆիլմ նկարում, այլ ռեժիսորները։ Ես ֆինանսավորում եմ և ակտիվ մասնակցում եմ այդ գործողություններին։ Հիմա երեք սցենար կա պատրաստ, դրանք բոլորն էլ կդառնան ֆիլմ և կներկայացնեն մեր երկրի պատմությունը։ Մարդիկ առաջիկայում կարող են դիտել, քննադատել․ ցանկացած գնահատականի մենք պատրաստ ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում