ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կոնգրեսում ամուսնու ելույթին մասնակցել է 10 հազար դոլար արժողությամբ հանդերձանքով, հաղորդում է Refinery29-ը:
Պետության ղեկավարի կինը կրել է հանդերձանք՝ Michael Kors-ի գարնանային հավաքածուից: Առկա տեղեկատվության համաձայն՝ պիջակն արժե շուրջ 5000 դոլար, կիսաշրջազգեստը՝ 4.6 հազար:
Մելանիա Թրամփն առաջին անգամը չէ, որ հանրությանը հայտնվում է ամերիկյան ապրանքանիշի հագուստով: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը նա կրում էր Ralph Lauren ապրանքանիշի, իսկ Ճապոնիայի վարչապետի տիկնոջ հետ հանդիպմանը՝ Calvin Klein ապրանքանիշի հագուստ:
















































