Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Իններորդ երկար ձմեռը. այսօր մարտի 1-ն է

Այսօր գարուն է, գարնան առաջին օրը, որն արդեն իններորդ տարին է, ինչ հասարակական գիտակցության մեջ հանդիսանում է ձմռան շարունակությունը: Այսօր լրանում է 2008 թվականի Մարտի 1-ի իններորդ տարելիցը: Ինը տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում տեղի ունեցան դրամատիկ իրադարձությունները, խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախ, լուսադեմին ուժի բիրտ կիրառումը, իսկ գիշերն արդեն զենքի կիրառումը, որի հետևանքով սպանվեց տասը քաղաքացի: Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ դարձավ արյունոտ և սև էջ, միաժամանակ հասարակական-քաղաքական զարգացումների մի ջրբաժան, երբ դրանք ըստ էության դասվեցին մինչև Մարտի 1-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածների:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ անցնող ինը տարիների ընթացքում հանրային գիտակցության մեջ մնալով իրենց ողբերգականությամբ և դրամատիզմով, Մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական կյանքում այնուհանդերձ տարալուծվեցին տարատեսակ զարգացումների, գործարքների, պայմանավորվածությունների հորձանուտում, որտեղ առավոտյան ինչ որ մեկը պատասխանատու էր Մարտի 1-ի համար, հետո՝ կեսօրին, պատասխանատվությունը մոռացվում էր և մեկ այլն էլ դառնում պատասխանատու, երեկոյան հռչակվում էր մեկ ուրիշ պատասխանատու և թողություն էր տրվում նախորդ պատասխանատուի մեղքերին, իսկ գիշերը կարծեք թե ոչ մի պատասխանատու չէր մնում, մինչև առավոտ կհասկանային, թե ով է նոր կամ հերթական պատասխանատուն, ասել է թե ով է պատասխանատվությունից նոր ազատվողը: Մարտի 1-ն այդպիսով վերածվեց քաղաքական մանրադրամի, որը ձեռքից ձեռք է անցնում քաղաքական դաշտում: Պետք է խոստովանել, որ տեսանելի ապագայում չի երևում այդ գործընթացի վերջը, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում Մարտի 1-ը հանրային գիտակցության մեջ չի դառնալու ձմռան վերջը:

Մարտի 1-ին ձմռան ավարտ արձանագրելու և ազդարարելու, գարունը՝ թե բնության, թե հասարակական-քաղաքական կյանքի, Հայաստանի պետականության համակարգային գարունը Մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի արտացոլում դարձնելու համար հանրությանը երևի թե հարկ է գալ մի պարզ գիտակցման, որ անհրաժեշտ է Մարտի 1-ը դուրս բերել ներքաղաքական շրջանառությունից: Այդ շրջանառության մեջ մնալով, այն ընդմիշտ մնալու է մանրադրամի կարգավիճակում, որն ի վերջո հենց այդ քաղաքական կյանքի մասնակիցներն են հանելու շրջանառությունից և ուղարկելու ձուլարան, երբ անհրաժեշտություն առաջանա դրանից ստանալ այլևս նոր ժամանակին համարժեք մի որևէ նոր «ձուլակտոր»: Հայաստանի հանրությունն ինքը պետք է գտնի Մարտի 1-ի ողբերգությանը տեր կանգնելու և դրա համար պատասխանատվության խնդիրն ու աստիճանը միանգամայն հստակ ձևակերպելու տարբերակը: Անցնող ինը դժվարին ու ծանր տարիները վկայեցին, որ հանրությունը պատասխանատուների չէ, որ պետք է փնտրի, այլ պետք է փնտրի պատասխանատվության բանաձևը, ձևակերպումը տա այդ պատասխանատվության խնդրի: Դրանից հետո պատասխանատուները կբացահայտվեն ինքնաբերաբար, կամ ինչպես ասում են ինքնըստինքյան, ուզեն դա, թե ոչ:

Ընդ որում, այդպես է ոչ միայն Մարտի 1-ի, այլ հանրային և պետական ցանկացած խնդրի պարագայում, երբ անհրաժեշտ է խնդիրը պահել հանրային վերահսկողության դաշտում: Դա հնարավոր չէ անել այլ կերպ, քան պատասխանատվության խնդիրը հստակ ձևակերպելով: Քաղաքականությունը կառուցվում է ձևակերպված խնդիրների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում