Դեմոկրատ կանայք կոչ են արել Կոնգրեսի երկու պալատների առջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթին հագնել սպիտակ հագուստ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով կին դեմոկրատների խմբի ղեկավարության համապատասխան նամակը:
Ուղերձից հետևում է, որ սպիտակ գույնը ընտրվել է այն բանի համար, որ այն խորհրդանշում է սուֆրաժիստուհիների շարժումը և հանդիսանում է համերաշխության նշան ամերիկացի կանանց հետ:
Բացի այդ, 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանրության առջև բազմիցս է հայտնվել սպիտակ կոստյումով:









































