Ամերիկացի որսորդները ազատել են երկու ծառերի արանքում մնացած երղջերուի ձագին: Տեսանյութը հրապարակվել է ViralHog YouTube ալիքում:
Որսորդները մի քանի րոպեի ընթացքում փորձում են ծառերի արանքում հայտնված վախեցած կենդանուն օգնել դուրս գալ: Նրանք ստիպված կացնահարում են ծառերից մեկը, որպեսզի կարողանան տեղաշարժել այն և լայնացնելով տարածությունը՝ հնարավորություն տալ կենդանուն դուրս գալ այդտեղից:







































