Կապանում փետրվարի 28-ին գրանցված երկրաշարժը մարդկանց մեջ որոշակի խուճապ է առաջացրել, բայց քաղաքացիներն արդեն անցել են իրենց բնականոն կյանքին:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասել է, որ ցնցումներ գրանցվելուն պես բոլոր կառույցներում պատշաճ կատարվել են տարհանման աշխատանքներ: «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մարդիկ կարողանում են ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Տուժածներ և փլուզումներ չկան»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մարդկանց մեջ խուճապն արդեն իսկ անցել է:









































