Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

«Ադրբեջանի նպատակը հայությանը բնաջնջելն է». Ֆ. Գալֆայանը առաջարկում է իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ, «Փարիզ 2» համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Գալֆայանը:

– Պարոն Գալֆայան, նախորդ տարվա դեկտեմբերին Դուք Երևանում մասնակցում էիք ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված «անջատում հանուն փրկության» սկզբունքին նվիրված քննարկումներին: Այսօր ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական տրամաբանությունից դուրս բերելու և խաղաղության գործընթաց վերադարձնելու համար: Ո՞ր սկզբունքներով, ի վերջո, պիտի կարգավորվի հիմնախնդիրը, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, թե՞ այլ չափանիշներ են պետք:

– Նախ, այդ դասախոսությունը, որն այդ ժամանակ տվեցի, հրապարակային դասախոսություն էր և կենտրոնացված էր միայն իրավական հարցերի վրա: Այդ դասախոսության սկզբում շատ հստակ ասացի, որ չեմ մասնակցում բանակցային պրոցեսին, բայց իբրև խորհրդական՝ իմ կարծիքն ասացի, որովհետև նկատում եմ, որ նախ՝ այդ Մինսկի գործընթացում, որը երկար տարիներ է շարունակվում, կարող ենք ասել՝ արդեն պոզիտիվ կետ չկա: Երկրորդը, Ադրբեջանը ապացուցեց, որ ինքն ուզում է ագրեսիվ, ռազմական ձևով լուծել խնդիրը: Ուրեմն, ինչ էր իմ խոսքը. կենտրոնանալ այդ կետերի վրա, որ կարող ենք օգտագործել իրավունքի դաշտում:

Որո՞նք են այդ հիմքերը: Ադրբեջանը ոչ միայն ագրեսիվ մոտեցում ունի այդ հարցերին, նաև ատելությունը դարձրել է պաշտոնական-պետական քաղաքականություն, ոչ միայն Ղարաբաղի հարցով, ընդհանրապես աշխարհում հայերի հանդեպ ատելությունը քաղաքականություն դարձավ:

Երկրորդը, առաջարկեցի, որ օգտագործենք Սաֆարովի գործը, որը սպանեց Մարգարյանին Հունգարիայում: Միայն այդ օրինակը փաստ է ատելության: Ինչպե՞ս կարելի է այսպիսի մարդասպանությունը դարձնել ազգային հերոսություն: Սա արդեն ցույց է տալիս Ադրբեջանի մտայնությունը:
Երրորդը, երբ տեսնում ենք՝ ինչպես ադրբեջանցիները վերաբերվեցին մեր հայ զինվորներին, նրանց դիակներին, դա արդեն ցույց է տալիս, որ եթե մի օր Ադրբեջանին իրավունք տրվի հետ առնել իր հողերը, վստահություն չկա անվտանգության իմաստով: Ուրեմն իր նպատակը հայությանը բնաջնջելն է: Միայն այդ հիմքը բավարար է, որպեսզի գնանք նոր իրավական քայլերի և առաջ քաշենք այդ «remedial secession»-ի հարցը կամ կա երկրորդ տարբերակը՝ փորձել միջազգային դատարանի առջև ստանալ, որ Ղարաբաղի անկախության հռչակագիրը իրավական ուժ ունենա, այսինքն՝ ընդունվի:

– Բայց չէ որ դա չի ընդունվում. Մադրիդյան սկզբունքներում նշվում է, որ նոր հանրաքվե պիտի լինի, որը կորոշի Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

– Եթե այդ մյուս քայլերի ուղղությամբ լավ աշխատենք, ապացուցենք ՄԱԿ-ի հատուկ մարմինների մոտ, որ ատելությունը պետական քաղաքականություն է և վտանգի մեջ է դնում հայությանը, այդ ժամանակ ապացուցված և ընդունված հիմքը կարող ենք օգտագործել միջազգային դատարանի առջև:

– Դուք շատ կարևոր ուղղությամբ տարաք քննարկումը՝ մատնանշելով Ադրբեջանի բարբարոսական գործողությունները: Եթե հաշվի առնենք, որ ըստ ընդունված սկզբունքների՝ հայկական կողմը պիտի վերադարձնի «շրջակա տարածքները», հետո պիտի վերադառնան ադրբեջանցի փախստականները և հետագայում պիտի որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, ապա կարգավորման ընդհանուր տրամաբանությունը հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության սկզբունքն է, բայց վերջին իրադարձությունները, Ադրբեջանի ատելության քաղաքականությունը ցույց են տալիս, որ խաղաղ համակեցությունը այսօր հնարավոր չէ: Իրավական կամ դիվանագիտական առումով տեսնո՞ւմ եք քայլեր, որ հայկական կողմն իսկապես օգտագործում է այս փաստերը՝ ներկայացնելու, որ արցախցիների և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը գոնե այս իրավիճակում իրատեսական չէ:

– Անշուշտ, այդ բոլոր առաջարկները քննարկվեցին արտաքին գործերի նախարարության հետ: Չգիտեմ՝ արդյունքներ կլինեն, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ մինչև հիմա Հայաստանի քաղաքականությունը այդ քայլը չարեց, որ Մինսկի գործընթացի շրջանակը կա՛մ ընդլայնվի, կա՛մ փոխենք, ուրիշ շրջանակ ընդունենք ՄԱԿ-ում: Այսօր Հայաստանը չի ուզում գնալ դրան: Չգիտեմ՝ ինչու: Երևի շատ տկար են զգում, բայց ինձ թվում է, որ այս վիճակի պահպանումը մեր դեմ է աշխատում, որովհետև ժամանակի ընթացքում Ադրբեջանը ուժեղանում է և իր նպատակն արդեն ավելի հեշտ պիտի կարողանա կատարել:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտության դիրքերը կարգավորման գործընթացում: Պահպանե՞լ ենք ուժեղ դիրքերը, թե՞ որոշ չափով զիջել ենք ադրբեջանական կողմին, որովհետև Ադրբեջանը, օգտագործելով ռազմական ուժը, սկսում է թելադրող դառնալ:

– Կարող եմ ասել, որ նախորդ տարվա ապրիլի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից շատ լավ փաստարկ է՝ հօգուտ Հայաստանի: Այդուհանդերձ, մենք տեսանք, որ Մինսկի գործընթացին մասնակցող օտար երկրները օգտագործեցին այս միջադեպը Հայաստանի և ոչ թե Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ահա, թե ինչու ես իմ համեստ դիրքերից խորհուրդ տվեցի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը մտածել զուգահեռ գործընթացներ կիրառելու մասին, որպեսզի ամրապնդենք մեր միջազգային իրավական դիրքերը Ադրբեջանի հանդեպ և ցույց տանք, որ Ադրբեջանը ոչ միայն ագրեսիվ է, այլև իր մտադրությունը դուրս է գալիս ներկայիս գործընթացի շրջանակներից, նրանք ուզում են վերադարձնել ողջ շրջանը և ամբողջությամբ մաքրել այս շրջանը հայերից: Հետևաբար, հայկական կողմի համար շատ կարևոր է սկսել մտածել նոր ուղիների մասին՝ չհրաժարվելով ներկայիս գործընթացից, բայց ստեղծելով զուգահեռ գործընթացներ:

– Դիվանագիտական այլ գործիքներ կա՞ն տվյալ իրավիճակում կիրառելու համար:

– Դրանք կարող են լինել ոչ թե դիվանագիտական գործիքներ, այլ ՄԱԿ-ի որոշ մեխանիզմներ: Մասնավորապես, կարելի է միջնորդություն կամ դիմում ներկայացնել, օրինակ, Ռասսայական խտրականության վերացման հանձնաժողովին: Սա ՄԱԿ-ի գործիք է, բայց Եվրոպայի Խորհուրդն ունի իր գործիքները ռասսայական խտրականության դեմ պայքարի համար: Կան ՄԱԿ-ի և եվրոպական բազմաթիվ մարմիններ, որոնց կարելի է միջնորդություն կամ հայց ներկայացնել՝ զուտ բոլոր այս բռնությունները արձանագրելու և ամրապնդելու Հայաստանի փաստարկները Ադրբեջանի դեմ՝ Արդարադատության միջազգային դատարանի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում