Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ 46-ամյա էդսոն Շոլբի Նասիմենտուն, ով առավել հայտնի է որպես Էդինիո, ներկայացել է ոստիկանություն՝ սկսելու կրել 13-ամյա ազատազրկման պատիժը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
2014 թվականին բրազիլական դատարանը Պելեի որդուն դատապարտել էր 33 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար, որոնք ստացվել էին թմրանյութերի վաճառքից։ Սակայն Էդինիոն ազատության մեջ է մնացել, քանի դեռ նրա միջնորդությունն ուսումնասիրվել է Վերաքննիչ դատարանում։
Հինգշաբթի դատարանը վերջնականապես հաստատել է մեղադրական վճիռը, սակայն մեղմացրել այն՝ հասցնելով 12 տարվա և10 ամսվա։
Նրա դեմ հետաքննությունը սկսվել էր դեռևս 2005 թվականին։








































