Դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակի։ Մրցանակը նրան է շնորհվել ուրբաթ երեկոյան կայացած հանդիսավոր աարողության ժամանակ, որն անցկացվել է Փարիզի «Փլեյել» համերգասրահում։
Ընդունելով մրցանակը՝ Քլունին երախտագիտություն է հայտնել Կինեմատոգրաֆիական արվեստների ու տեխնիկայի ֆրանսիական ակադեմիային և հաստատել, որ կնոջ՝ Ամալ Քլունիի հետ ընտանիքում համալրման են սպասում։ «Ես առանձնակի հուզմունքով եմ սպասում առաջիկա ամիսներին»,-խոստովանել է դերասանը։
«Սեզար» մրցանակ է ստացել նաև Փոլ Վերհովենի «Նա» (Elle) ֆիլմը, իսկ ֆրանսիացի աստղ Իզաբել Յուպերը բարձրագույն մրցանակ է ստացել որպես «լավագույն դերասանուհի»՝ այդ ֆիլմում դերակատարման համար։
Լավագույն դերասան է ճանաչվել Գասպար Ուլիելը, ով նկարահանվել է Քսավյե Դոլանի «Սա ընդամենը աշխարհի վերջն է»։ Դոլանն իր հերթին պարգևատրվել է լավագույն ռեժիսուրայի համար։













































