Երևանի ծննդատներում փետրվարի 10-16–ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 335 երեխա՝ 162 տղա, 173 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37195 քաղաքացի:









































